Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«168 ժամ»․ «Մարտնչող տգիտության» մեխանիկան

«Դատախազն իրավական և բարոյական ծաղրանքի նոր բարձունքներ է նվաճում: Գեներալ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելուց հետո, հիմա էլ վերաորակվել է Գևորգ Կոստանյանին ներկայացված մեղադրանքը: Պարզ մարդկային լեզվով ասած՝ Գևորգ Կոստանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պարտակել էր տապալել սահմանադրական կարգը:

Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանն իր հայտնի որոշմամբ հակասահմանադրական  ճանաչեց Քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահին: Այս իրավիճակում փոխանակ Գլխավոր դատախազության կողմից հնչեր ներողություն և դրան հետևեր հրաժարականների շարան, ինչպես հարիր է ցանկացած պատվախնդիր պրոֆեսիոնալի, մենք ականատես ենք լինում նոր կրկեսի, որը կոչվում է վերաորակում: Հիմա էլ, բառի բուն իմաստով՝ առաջադրված մեղադրանքում Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունը փոխում են Միքայել Հարությունյան անուն-ազգանունով և  Գևորգ Կոստանյանին մեղադրում են Միքայել Հարությունյանին պարտակելու մեջ:

Փաստորեն ունենք մի իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանն ասում է, որ դատախազությունն ի սկզբանե սխալ է արել, որ այդ հոդվածով մեղադրանք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին, Ինտերպոլը հրաժարվում է Գևորգ Կոստանյանին հետախուզում հայտարարել՝ ասելով, որ ապօրինի է, անհիմն և քաղաքական բնույթի, Ռուսաստանն ասում է՝ հետախուզում չենք հայտարարելու Գևորգ Կոստանյանի նկատմամբ, որովհետև քրեական հետապնդումն ապօրինի է և անհիմն:

Եվրոպական դատարանը և Վենիտիկի հանձնաժողովը ասում են՝ երկրորդ նախագահին ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում եվրոպական չափանիշերին: Եվ ի՞նչ է անում այս պայմաններում մեր պանծալի դատախազությունը` շարունակում է նախանձելի համառությամբ համաշխարհային իրավաբանական հանրությանը ցնցել իր ոչ պրոֆեսիոնալիզմով: Էլ ո՞ր միջազգային կամ ներպետական ատյանը պետք է իրավագիտական ապտակ հասցնի դատախազին, որպեսզի դատախազը վերջապես ըմբռնի, որ համառությունը և պնդաճակատությունը տարբեր կատեգորիաներ են, և եթե առաջինը հարգանքի է արժանի, ապա երկրորդի դեպքում ակնհայտ է գրագիտության և մասնագիտական պատվի բացակայությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus