Շուրջ 3 հազար տոննա գործող ապարատներ և շուրջ 7 հազար տոննա տիեզերական աղբ են գտնվում Երկրի ուղեծրերում: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին պատմել է «ՑՆԻԻմաշ» բաժնետիրական ընկերության (մտնում է «Ռոսկոսմոսի» կազմի մեջ) տեղեկատվական-վերլուծական կենտրոնի պետ Իգոր Բակարասը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Տարբեր գնահատումներով՝ ներկայումս երկրաշուրջ ուղեծրերում են գտնվում շուրջ 7 հազար տոննա տիեզերական աղբ և 3 հազար տոննա գործող տիեզերական ապարատներ, ներառյալ Միջազգային տիեզերակայանը»,- ասել է Բակարասը: Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ տիզերական աղբ ասելով հասկացվում են բոլոր արհեստական օբյեկտները և դրանց ֆրագմենտները տիեզերքում, որոնք չեն գործում և երեբեք չեն կարող ծառայել օգտակար նպատակների, ըստ որում ներգործության վտանգավոր գործոն են գործող տիեզերական ապարատների համար:
Ուղեծրից չվերահսկվող արտանկման, մթնոլորտի խիտ շերտերով անցնելիս ոչ լրիվ այրման դեպքում դրանք վտանգ են ներկայացնում նաև Երկրի համար, քանի որ բեկորները կարող են ընկնել բնակավայրերի վրա:
«Վիճակագրական գնահատումների հիման վրա կատարվում են եզրակացություններ, որ նման տիպի օբյեկտների (1 սանտիմետրից ավելի չափով) ընդհանուր թիվը բավականաչափ անորոշ է և կարող է հասնել հարյուր հազարներից մինչև միլիոնի»,- պատմել է մասնագետը՝ ճշտելով, որ այդ օբյեկտների 5 տոկոսից պակասն է հայտնաբերվում, հսկվում և քարտացուցակավորվում վերերկյա ռադիոտեղորոշիչ և օպտիկական միջոցներով: