Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ կատակել է ռուսների մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ելույթի կեսին Ուկրաինայի նախագահը դիմել է արտասահմանցի լրագրողուհուն և հարցրել, թե արդյոք նա լսում է իր խոսքերը: Լրագրողուհին պատասխանել է, որ լսել է ռուսերեն թարգմանությունը:
«Ռուսերեն թարգմանությո՞ւն: Նրանք այստեղ են, ամենուր են»,-ասել է Զելենսկին ՝ նայելով ներկաներին:
Բլինկենը չորեքշաբթի ժամանել է Կիև: Նա դարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջին ներկայացուցիչը, որն այցելել է Ուկրաինա: