Մեծ Բրիտանիան Ֆրանսիայից ստացված սպառնալիքներից հետո Լա Մանշ նեղուցում երկու պարեկային նավ կուղարկի Ջերսի: Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Jոնսոնի հայտարարության մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Այսօր երեկոյան Վարչապետը զրուցեց Ջերսիի գլխավոր նախարար Ջոն Լե Ֆոնդրեի և կղզու արտաքին կապերի բաժնի ղեկավար Յան Գորստի հետ մայրաքաղաք Սենթ Հելիերի շրջափակման հեռանկարի մասին: Վարչապետը և գլխավոր նախարարը կարևորել են լարվածությունը թուլացնելու և ձկնորսության հարցերով Ջերսիի և Ֆրանսիայի միջև երկխոսություն հաստատելու հրատապ անհրաժեշտությունը:
Ջոնսոնը նաև հայտարարել է «Ջերսիին անսասան աջակցություն ցուցաբերելու մասին»:
Մեծ Բրիտանիան քայլեր ձեռնարկեց այն բանից հետո, երբ Ֆրանսիան հայտարարեց Ջերսիի էներգետիկ շրջափակման հնարավորության մասին`ձգվող ձկնորսական վեճերի ֆոնին, որոնք առաջացան Եվրամիությունից (ԵՄ) Լոնդոնի դուրս գալուց հետո: