Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Լավրովի այցը կարող է որոշիչ լինել գերիների վերադարձի հարցում». Ա.Վարդանյան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւանում հանդիպելու է պաշտոնատար անձանց՝ այդ թվում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ. քննարկման օրակարգում են նաեւ Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, կոմունիկացիաների ապաշրջափակմանը եւ հայ ռազմագերիների վերադարձին վերաբերող հարցեր:

«Բացի նշված հարցերից, կարծում եմ, որ կքննարկվի նաև ԵԱՏՄ աշխատանքներին Ադրբեջանի մասնակցության հարցը: Ինչպես գիտենք, ապրիլի 29-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Ադրբեջանի ներկայացուցիչները նույնպես պետք է մասնակցեին, բայց Հայաստանը թույլ չտվեց ադրբեջանական կողմի մասնակցությունը այդ աշխատանքներին, և որպես պայման նշում էին, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր գերիներին, և դրանից հետո պաշտոնական Երևանը Բաքվին թույլ կտա մասնակցել այդ աշխատանքներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Արմեն Վարդանյան

Նրա կարծիքով՝ ՌԴ ԱԳ նախարարը հայկական և ադրբեջանական կողմի վրա ճնշումներ կգործադրի, որպեսզի երկու կողմերը խոչընդոտներ չառաջացնեն, և ադրբեջանական կողմը ի վերջո սկսի մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին:

Քաղաքագետը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հոխորտանքներին, հայտարարեց.

«Ես վստահ եմ, որ տարածաշրջանային երկրներից Իրանը թույլ չի տա նման բան, և Ադրբեջանը նման հնարավորություններ պարզապես չունի: Իմ խորին համոզմամբ դա ավելի շատ հոգեբանական գրոհ է Հայաստանի վրա, Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրելով՝ հասնել իր ուզածին և ստանալ այդ միջանցքը»,-հայտարարեց Վարդանյանը:

Ռազմագերիների վերադարձի վերաբերյալ քննարկման ժամանակ Հայաստանն ինչպիսի՞ պահանջներ պետք է ներկայացնի, Լավրովի այցը Բաքու կարո՞ղ է որոշիչ լինել մեր գերիների վերադարձի հարցը լուծելու հարցում:

Հարցադրմանն ի պատասխան՝ Արմեն Վարդանյանը հայտարարեց.

«Հայաստանը պետք է պահանջներ դնի նաև Ռուսաստանի առջև, որովհետև Ռուսաստանը եռակողմ հայտարարությամբ երաշխավոր է, և այստեղ նաև դրված է Ռուսաստանի հեղինակության հարցը: Լավրովի այցը, այո, կարող է որոշիչ լինել գերիների վերադարձի հարցում, ռուսական կողմը ճնշումներ կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի հայ ռազմագերիները հետ վերադարձվեն»:

Արմեն Վարդանյանը, անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը, ասաց՝ դա նաև մեր շահերից է բխում, բայց դրա դիմաց պետք է համարժեք բաներ ստանանք ադրբեջանական կողմից:

Անահիտ Չալիկյան

The post «Լավրովի այցը կարող է որոշիչ լինել գերիների վերադարձի հարցում». Ա.Վարդանյան appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus