Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իշխանությունը Սամվել Ալեքսանյանին էլ չի հովանավորում. Բագրատյան. pastinfo.am

Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, որն առաջիկա ընտրություններին հնարավոր է մասնակցի իշխանությունների հետ, հայտարարել է, թե մենաշնորհ Հայաստանում չկա, Սամվել Ալեքսանյանն էլ չի օգտվում իշխանությունների հովանավորչությունից։

«Այս իշխանությունն ապացուցում է, որ ինքը որևէ մեկին չի հովանավորում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նկատելով, որ մենաշնորհների համար ամենակարևոր գործիքը պետության հովանավորչությունն է, ինչը պատգամավորի խոսքով գործող իշխանությունների մոտ բացակայում է։

Հարցին՝ արդյոք իշխանությունները չեն հովանավորում Սամվել Ալեքսանյանին, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Չեն հովանավորում, որովհետև եթե նախկին իշխանության ժամանակ Սամվել Ալեքսանյանը 95 տոկոս ինքն էր ներկրում շաքարավազը, հիմա իր մասնակցության բաժինն իջել է 40 տոկոսի։ Նշանակում է՝ խաղացողներ են մտել դաշտ։ Այլ հարց է, որ նման խոշոր գործարարներն ունեն սկզբնական մեծ կապիտալ, և դրա հետ մրցակցելը դժվար է։ Դրա համար եմ ասում, որ պետությունը գործիքներով օգնի, որ փոքր կապիտալ ունեցող երիտասարդ գործարարը մրցակցելու և շուկայում կայանալու հնարավորություն ունենա»,-նշեց պատգամավորը։

Անդրադառնալով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ պատգամավորը նշեց, որ քաղաքական որևէ միավոր պետք է ընտրապայքարից դուրս չմնա. «Ժողովրդին առավելագույնս բաց պետք է ներկայացնենք իրական հնարավորությունները։ Հաճախ ասում են՝ ժողովուրդը կարող է սխալ ընտրել։ Ժողովուրդը սխալ չի ընտրում, ընտրում է իր միջից։ Օրինակ` թռչուններն իրենց մեջից որպես առաջնորդ են ընտրում լավագույն թռչունին, որովհետև առյուծը կուտի թռչուններին։ Ձևավորված ազգն ընտրում է իր ինտելեկտին և իր վստահությանն արժանի քաղաքական գործչի»,-հավելեց Սերգեյ Բագրատյանը։

pastinfo.am

 

The post Իշխանությունը Սամվել Ալեքսանյանին էլ չի հովանավորում. Բագրատյան. pastinfo.am appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus