Добавить новость

Актера Римиса Сидабраса нашли мертвым в Москве

После Орбана в Москву засобирался ещё один лидер. Анонс из Кремля: "Ожидаем важного визита"

Я ВАС СПРАШИВАЮ, КТО ВЕРБОВАЛ ВАЗ, ЗЕЛЕНСКОГО? Советы Высшего Всенародного Президента.

Булыкин оценил уровень игры в матче Испания – Германия

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանը միտումնավոր քանդում է հայկական բանակը․ նիկոլիզմը հայկական զույգ պետությունների, հայկական ապագայի ու իմունիտետի ամենամեծ թշնամին է․ Աբրահամ Գասպարյան

Անհեթեթ ու քաղաքականապես տհաս մտքերի մարաթոնում՝ Փաշինյանն, անխոս, կպահի առաջատար դիրքը: Վերջին 15 օրում՝ նա ֆաս հրաման է իջեցրել իր ուսապարկերին, պատերազմը տանուլ տված կերպարներին, որպեսզի խելոք դեմքով, բայց անբովանդակ մտքերով՝ արդարացնեն իրեն, մեդիան էլ ողողեն թրքահաճո թեզերով: Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱԺ փոխնախագահներից մեկը, Փաշինյանն ու նրանց աջակցող հայտնի օլիգարխն ամեն ինչ անում են, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ՝ թուրանլամիշ եղող Թուրքիային ու Ադրբեջանին դուր գան...շարքային հարճի պահվածք, այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

«Թե իշխանությունն ինչ դիրքով ու հաճախականությամբ, ինչի՞ դիմաց կլիզի թուրքի ոտքերը՝ ի՛ր խնդիրն է, բայց թրքաբարո այդ կենցաղը փորձել մեր ժողովրդի գլխին փաթաթել՝ երազու՛մ անգամ չեն տեսնի: Սկզբից՝ ներողամիտ լինելու արշավ, հետո տեսան, որ գաղափարն ամուլ է իրենց մտքի պես՝ փոխեցին, անունը դրեցին՝ տնտեսական զարգացում, կոմունիկացիաներ, հետո էլ՝ վերաբերմու՛նք պետք է փոխենք Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, հիմա էլ՝ 5 տարին մեկ երկամսյա կամ եռամսյա զորահավաք կազմակերպել, այսինքն՝ նորմալ բանակ ունենալու փոխարեն՝ ունենանք մի 15-20 հազարանոց, կանոնավոր զորահավաք չկազմակերպող, թուրքի ոտքերի տակ թավալ եկող մի զանգված: Հերթական շուշա կոնֆետը՝ բայց՝ ճռճռան ու գույնզգույն թղթով»,– ասել է նա:

Հեղինակը նշել է, որ Փաշինյանի պատկերացումներն ամե՛ն ինչի վերաբերյալ են սիրողական, եթե հարցը վերաբերվում է պետությանն ու անվտանգությանը: Նա, օրինակ, քար-քռայի հետ կռիվ տվող, ոռոգման ջրի ու պարարտանյութի կարիք ունեցող գյուղացու մոտ կարող է խոսել՝ համալսարանների շենքերը վաճառելու մասին, և այդքանն ասի՝ ընդամենը խելացի մարդու տպավորություն թողնելու համար:

«Նկատել ե՞ք, որ Փաշինյանի վարքը նման է՝ Ամանորին՝ միանգամից մի քանի խաղալիք ստացած երեխայի պահվածքին, որը չգիտի՝ ո՞ր խաղալիքը բացի, խաղա ու ցույց տա հյուրերին: Տուն եկած ամեն հյուրի՝ միանգամից կարող է բոլոր խաղալիքները ցույց տալ և ուրախանալ դրանցով: Դե չափահաս հյուրն էլ՝ ստիպված է լինելու ժպտալ ու գովել, ասել՝ այդ ի՜նչ լավ խաղալիք է, բալե՛ս: Եթե Փաշինյանին թվում է, որ մեր ժողովուրդը հիմար է, ապա թող կողքի թաղում խաղա, եթե միտումնավոր է անում՝ իսկ ես համոզված եմ, որ՝ հաստա՛տ, այդպես է...եթե միտումնավոր է անում, որպեսզի հայկական բանակը քանդի, Հայաստանը դարձնի բանանային պետություն, որտեղ նրա սրտի օլիգարխները Երևանը կդարձնեն թուրքական Իւլքերի ու ադրբեջանական Սոկարի մատակարարման կետ, չարաչար սխալվում է»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ Նիկոլի դարաշրջանը կավարտվի թե ոչ՝ այլ հարց է, նա այսօր կա, վաղը չի լինի, ինչպես բոլոր պաշտոնյաները, որոնք պատկերացնում էին, թե իրենց իշխանությունը հավերժ է: Հազար ու մի Փաշինյան կանցնեն-կգնան՝ մեր պետությունն ու հայրենիքը կմնան: Փաշինյանի քաղաքական կյանքը փուչիկի պես է՝ մեկ՝ վեր-վեր թռնող, մեկ էլ՝ շուտ տրաքող: Այդ տեսակը մեր ժողովուրդը լեգիտիմացրեց վերջին ընտրության ժամանակ և կանաչ լույս տվեց մի մարդու, որը շարքային ստախոս է, հախուռն, ամբոխահաճո, խոսքի արժեքը չհաշվարկող: Լավ օրից չէ՛, որ մեր ժողովուրդն ընտրեց նրան: Եթե նախկին իշխանությունները՝ բոլորն անխտիր, աշխատանք տանեին, դատարանից մինչև հիվանդանոց, փողոց ու դպրոց նորմա՛լ աշխատեին, նիկոլիզմը հարություն չէ՛ր առնի: Նիկոլիզմը մետաստազ է մեր պետության համար:

Հեղինակը նշել է, որ ապագայի մասին խոսելու համար՝ նախ պետք է ճիշտ սերտել մեր անցած ճանապարհը, ճիշտ ու օբյեկտիվ գնահատականներ տալ, ընդունել, որ պետություն ձևավորելու մեր 30-ամյա ջանքերում այնպիսի սխալներ ենք թույլ տվել, որ այսօր՝ քաղաքական գաճաճ մտքեր արտահայտողը կարող է օրը ցերեկով մեր առջև կանգնել ու հայտարարել՝ թուրքին ներենք՝ էժան ձեթ ու բենզին կստանանք, առանց հաշվարկելու նման անհեթեթության քաղաքական ու անվտանգային հետևանքները:

«Նիկոլը չհավատալով որևէ իզմ-ի, այդուհանդերձ՝ վերակենդանացրեց նիկոլիզմը: Այդ երևույթն ու հայկական լինելիությունն անհամատեղելի են: Արտաքուստ՝ ճկուն միտք ու դիվանագիտություն է խաղում, բայց ներքուստ՝ իսպառ վերացնում է հայկական պետության իմունիտետը: Զգացմունքները դիվանագիտության մեջ տեղ չունե՛ն, սա գիտի քաղաքականությունից ու միջազգային հարաբերություններից մի փոքր հասկացող մարդը: Այնտեղ միայն ու միայն պետական շա՛հն է:

Հիմա նիկոլիզմի հիմքում հայկական պետական ու անվտանգային շահը չկա՛, բացակայում է, որովհետև օդում փուչիկներ բաց թողնել, աշխարհին դուր գալու համար ճապաղ մտքեր արտահայտել, փորձել դեմոկրատ երևալ, բայց իրականում՝ հայկական բանակ կրճատել, հետո գուցե վերածել ոստիկանական գնդի՝ նշանակում է իրականացնել Անկարայի ու Բաքվի ծրագրերը: Թուրքի՞ն եք ուզում ճանաչել, այդպես չե՛ն անում: Ասե՛ք, հաստատ ձեզնից 10 հազար գլուխ ավելի շատ իմացողները կան: Այլ հարց է, որ ձեր տերերից ստացել եք հրահանգ, որպեսզի տարածաշրջանում Հայաստանը պրոբլեմ չստեղծի որևէ մեկի համար: Փափուկ ու՞ժ եք ուզում ստեղծել՝ դրա համար Մշակույթի նախարարությու՛ն չեն փակում, ոչ էլ՝ բանակ վերացնում, ոչ էլ դպրոց քանդում՝ արդիականացման անվան տակ:

Եթե ձեզ թվում է, որ ապիկարների այս թիմով կարող եք, դիցուք, Քաթար պետության՝ 2008-2017 թթ. դե՛րն ստանձնել Մերձավոր Արևելքում, կամ Իրանի՝ 2010-2018 թթ. ներգրավվածությունը Սիրիայում, Իրաքում ու Լիբանանում, ապա չարաչար սխալվում եք, որովհետև չունե՛ք այդքան մտավոր կամ բնական ռեսուրս, ոչ էլ՝ Քաթարի դեպքում՝ ՄՆ-ի նման պապա: Իսկ եթե Քաթար չեք, ոչ էլ Իրան կամ Չինաստան, ուրեմն հանգիստ նստեք տեղներդ ու աշխատեք… այսինքն՝ դու՛ք չէ, այլ ձեզնից հետո եկող ցանկացած պետականամետ իշխանություն… պարտավոր է ռելսերի վրա դնել մեր դիվանագիտությունը, վերականգնել մեր կապերը Ռուսաստանի հետ, լրջորեն աշխատել Իրանի ու Պեկինի հետ և նրանցի՛ց սովորել փափուկ ուժի քաղաքականության հիմնադրույթներն ու մեխանիզմները: Բոբիկ, առանց որևէ արտադրանքի՝ դռները բացել Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ, առանց հաշվարկելու անվտանգությունը, ավելին՝ բանակ քանդելով՝ նվազագույնը պետք է լինել լուզեր: Ես իհարկե հասկանում եմ, որ Փաշինյանի քաղաքական ամեն աբսուրդ միտք՝ հանրայնացնել պետք չէ՛, առավել ևս, որ նրա մտքի գոհարների մասին խոսելով՝ ինչ-որ ձև լեգիտիմացնում ենք նրա ապոլիտիկ դատողությունները, որոնք զուրկ են գիտականությունից, փաստահեն չեն, մանկապատանեկան երազախաբություն են հիշեցնում: Փաշինյան ա՛նձը չէ այստեղ վտանգը, այլ այն խակ մտքերը, որոնք կարող են երկիրը տանել կործանման»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ երբ այս իշխանության ներկայացուցիչները խոսում են անվտանգության մասին, մի հարց է առաջանում՝ այն, որ Ռուսաստանին առաջարկում են՝ գալ Սյունիք ու բազա ստեղծել։ «Իհարկե Ռուսաստանի հետ մեր սահմանների համատեղ պաշտպանությունը բխում է մեր երկրի ու համատեղ շահերից, իհարկե՛ կարելի է համատեղ պաշտպանության օրակարգն ընդլայնել, բայց դա չի կարող ոչ մի կերպ հիմք հանդիսանալ, որ մեր պաշտպանության ու անվտանգության առաջնահերթությունները չհասկացող պաշտոնյան՝ կանգնի ու ասի՝ բանա՛կ պետք է կրճատել: Ենթադրենք՝ Ռուսաստանի հետ մեր պայմանագիրն ընդլայնում ենք և դա արվում է մի մարդու կառավարման շրջանում, երբ հայ-ռուսական հարաբերություններ Կրեմլից ներքև՝ պարզապես գոյություն չունեն...պատկերացնում ե՞ք, որ մի գեղեցիկ օր՝ կարող ենք արթնանալ և Փաշինյանից լսել հետևյալ խոսքը՝ ե՛ս եմ ձեզ հրավիրել այստեղ, ե՛ս էլ պահանջում եմ լքեք Հայաստանի տարածքը: Կարելի՞ է նման արկածախդիր մարդու վստահել մի ամբողջ երկրի անվտանգության բանաձևի մշակումը, մի մարդու, որն իր անճարակ թիմով՝ չի հասկանում կամ միտումնավո՛ր չի հասկանում Հայաստանի գեոպոլիտիկ դերը տարածաշրջանում և մեր անվտանգության բանալիներն ուզում է հանձնել թուրքին»,– ասել է նա:

Հեղինակը նշել է, որ նիկոլիզմը հայկական զույգ պետությունների, հայկական ապագայի ու իմունիտետի ամենամեծ թշնամին է: Նիկոլիզմ նշանակում է՝ պոպուլիզմ, հակաազգային, հակապետական ծրագրերի անվրեպ իրականացում: «Նիկոլիզմ նշանակում է՝ փակել հայկական պահանջատիրության էջը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մտնել՝ չհաշվարկված հարաբերությունների թունել, որտեղ տնտեսական թվացյալ օգուտները խեղդելու են հայկական անվտանգությունը մեկընդմիշտ: Նիկոլիզմին ամենամեծ ապտակը հասցրեց՝ մեր զոհված տղերքից մեկի հարազատը, երբ հրաժարվեց Փաշինյանի ծաղիկներից՝ եղբորորդու շիրիմին մոտենալիս: Սեփական իշխանությունը վերարտադրել՝ քաղաքականության մեջ բնական երևույթ է, ստե՞լ՝ արդեն սովոր ենք երկար ժամանակ, բայց մի ամբողջ պետության ու ժողովրդի անվտանգությունը խաթարել՝ հանուն աթոռի՝ անթույլատրելի է: Բանակը իշխանության PR-ի օբյեկտ չէ՛, ոչ էլ սեփական խաթարված իմիջը վերականգնելու, ինքնահաստատվելու, արտահերթ ընտրություններում քվե մուրալու ակցիա»,– ասել է նա:   

Հաղորդման ամբողջական թողարկումը կարող եք դիտել ստորև։

 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

«Нескучная погода»: Вильфанд пообещал новые температурные рекорды

"Конечно, это всё неправда": Шевцова опровергла свой отъезд из России

Ракетные катера проекта 12418 «Молния» накануне испытаний

Я ВАС СПРАШИВАЮ, КТО ВЕРБОВАЛ ВАЗ, ЗЕЛЕНСКОГО? Советы Высшего Всенародного Президента.

Музыкальные новости

Прогноз на матч Зенит Пенза – Сахалин 7 июля 2024 года

«Она такая пацанка! Мне нравятся сильные женщины, я подкаблучник», — заявление Киркорова о новых отношениях вызвало волну слухов и предположений

Размещение Пресс – релиза о Песни, Клипе, Книге, Концерте на Новостных сайтах. Рассылка Журналистам.

Победитель Олимпиады-80 Николай Корольков умер в возрасте 77 лет

Новости России

Впереди — роковой август: Хазин предрёк россиянам шок и потрясения

После Орбана в Москву засобирался ещё один лидер. Анонс из Кремля: "Ожидаем важного визита"

В Петербурге тестируют новые способы борьбы с сине-зелеными водорослями

Я ВАС СПРАШИВАЮ, КТО ВЕРБОВАЛ ВАЗ, ЗЕЛЕНСКОГО? Советы Высшего Всенародного Президента.

Экология в России и мире

Гала-закрытие I Международного фестиваля «Мир классического романса» состоится в Капелле Санкт-Петербурга

Lemaire menswear весна-лето 2025

Готовь лыжи летом

Жара невыносимая +50, вкусно поесть не получилось, цены высокие, красоты особой нет: российской туристка поняла, что в эту страну она больше не хочет

Спорт в России и мире

Шарапова обнимала принцессу Беатрис и получила поздравления от Доронина: 20-летие победы теннисистки на Уимблдоне

30-я победа в сезоне: Медведев справился с Мюллером, а Карацев из-за травмы не доиграл матч с Хачановым на Уимблдоне

ПКР поздравляет чемпионку Паралимпийских игр по настольному теннису Р. Чебанику с Юбилеем

Уимблдон. 4 июля. Марреи сыграют пару последним запуском на Центральном корте, Зверев сыграет на Корте №1

Moscow.media

Сколько кроссоверов Xcite, которые делают в Петербурге, удалось продать? Появилась статистика

Про чудо природы, яркое лето и макромир

Аналитики рассчитали стоимость владения электрокроссовером Evolute i-Jet

Ограничивается движение большегрузов по трассе М-5 Урал в Самарской области











Топ новостей на этот час

Rss.plus






Булыкин оценил уровень игры в матче Испания – Германия

Актера Римиса Сидабраса нашли мертвым в Москве

ЯКУТИЯ: Завершились VIII Международные спортивные Игры «ДЕТИ АЗИИ»

Снизить риск массовых отравлений: зачем понадобился ГОСТ на шаурму