Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Սուպերլիգայի մասին.
««Բավարիան» մասնակցություն չի ունեցել Սուպերլիգայի կազմակերպմանը: Մեր ակումբը ողջունում է ՈւԵՖԱ-ի քայլերը, քանի որ մենք կարծում ենք, որ դրանք ճիշտ են:
Ես չեմ հավատում, որ Սուպերլիգան կլուծի եվրոպական ակումբների ֆինանսական խնդիրները, որոնք ծագել են կորոնավիրուսային համաճարակի հետևանքով: Ընդհակառակը, Եվրոպայի բոլոր ակումբները պետք է համերաշխ աշխատեն, որպեսզի կարողանան դուրս գալ այս իրավիճակից»,-Ռումենիգեի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր եվրոպական առաջատար ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։ Մանրամասներն՝ այստեղ։