Օրերս Սպիտակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է դիմել Լոռու մարզի Սարահարթ գյուղի բնակիչ՝ «սնկային թունավորում» ախտորոշումով։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջինս կերել է դաշտից իր իսկ հավաքած սունկը՝ «ոչխարասունկ» տեսակի, ջրով խաշած և ձվով տապակած վիճակում։ Դիմելու պահին հիվանդն ունեցել է սրտխառնոց, անզուսպ փսխում, գլխացավ։ Բժշկական կենտրոնում պացիենտը ստացել է սիմպտոմատիկ բուժում։ Ապրիլի 19-ի դրությամբ նրա վիճակը գնահատվել է բավարար։Ս
Սնկի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կրկին զգուշացնում են.
սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
չուտել հում սունկ,
երեխաներին չկերակրել սնկով,
աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
չզբաղվել ինքնաբուժմամբ։
The post Սպիտակում սնկային թունավորման դեպք է գրանցվել. մասնագետները հորդորում են չօգտագործել անհայտ ծագման սունկ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.