Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենն օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսում պետական հեղաշրջման փորձը, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Պեսկովին հարցրել են՝ կարող է նա հաստատել, որ Բայդենը և Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Բելառուսում պետական հեղաշրջման թեմային։
«Այո, կարող եմ»,- պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Լուկաշենկոն ապրիլի 17-ին լրագրողներին պատմել էր, որ նախագահական ընտրություններից հետո Բելառուսում պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկվել, ինչպես նաև իր և իր երեխաների դեմ մահափորձ է նախապատրաստվել։ Նրա խոսքով՝ իրեն վերացնելու խնդիրն արժանացել է ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հավանությանը։
Ավելի ուշ երկրի անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել էր մահափորձի և հեղաշրջման փորձի մասին տեղեկատվությունը: