Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին Բազում գյուղի բնակիչ, 34-ամյա Աշոտ Ղազարյանն իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 68-ամյա Արմեն Ամիրխանյանի վարած Mitsibishi Pajero մակնիշի ավտոմեքենային և Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ, 43-ամյա Հմայակ Գաբրիելյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsibishi-ն գլխիվայր շրջվել է: Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ, իսկ նրա ուղևորներ, Բազում գյուղի բնակիչ, 57-ամյա Անահիտ Ղազանչյանը, Վանաձորի բնակիչներ, 11-ամյա Ինեսա Ա.-ն, 15-ամյա Ալիսա Ա.-ն, վերջիններս հարազատ քույրեր են, Բազում գյուղի բնակիչ, 59-ամյա Արսեն Ղազարյանը, 57-ամյա Կարինե Ղազարյանը, վերջիններս քույր ու եղբայր են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Հ. Գաբրիելյանը, նրա ուղևորներ, Ուռուտ գյուղի բնակիչներ, 38-ամյա Թեհմինե Գաբրիելյանը, 16-ամյա Աննա Գ.-ն, 15-ամյա Լիաննա Գ.-ն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Volkswagen-ի միջից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Ա. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում:
Ժամը 22:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխված 57-ամյա Ա. Ղազանչյանը մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
The post Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վիրավորներից 1-ը մահացել է. 8 վիրավոր հիվանդանոցում են appeared first on ԳԱԼԱ.