Վրաստանում նախօրեին ոստիկանների վրա հարձակման երկու դեպք է գրանցվել՝ Աջարիայում և Սվանեթիում: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Երկու դեպքում էլ տուժած ոստիկանները հիվանդանոց են տեղափոխվել:
Կախեթի շրջանում ոստիկանին կացնահարել են: Ազգությամբ ադրբեջանցի 40-ամյա Քամիլ Նամազովը վիրավորել է իրավապահ մարմնի աշխատակցին, երբ վերջինս փորձել է նրան ձերբակալել:
Ոստիկանին տուն են հրավիրել Քամիլ Նամազովի ընտանիքի անդամները՝ խնդրելով ձերբակալել նրան: Տղամարդն իրեն ագրեսիվ է պահել և սպառնացել է սպանել տան անդամներին:
Ձերբակալված ադրբեջանցու ծնողները հայտնել են, որ նա վերջերս թմրանյութ է օգտագործել և հոգեկան խնդիրներ ունի:
The post Վրաստանում ադրբեջանցին կացնահարել է ոստիկանին, երբ վերջինս փորձել է նրան ձերբակալել appeared first on ԳԱԼԱ.