Լա Լիգայի 33-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» ընդունել էր «Էյբարին» ու ջախջախիչ հաղթանակ տարավ՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
42-րդ րոպեին հաշիվը բացեց Կոռեան, որը երկու րոպե անց դուբլ ձևակերպեց։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, Կարասկոն հաշիվը դարձրեց 3-0։ Այնուհետև, 53-րդ րոպեին Կոռեայի փոխանցումից հետո աչքի ընկավ Լյորենտեն, որը 68-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ այս անգամ գոլի հեղինակ դառնալով Կարասկոյի փոխանցումից հետո։
«Ատլետիկոն» 70 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Էյբարը» 23 միավորով 20-րդ տեղում է։