Դոնբասում ապրիլի 18-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով Ոկրաինայի Զինված ուժերի զինվորական է մահացել, և մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով «Վոստոկ» օպերատիվ-մարտավարական խմբավորմանը:
«Այսօր՝ ապրիլի 18-ին, «Վոստոկ» օպերատիվ-մարտավարական խմբավորման պատասխանատվության տակ գտնվող շրջանում Ռուսաստանի Դաշնության զորամիավորումները հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և հաստոցային ավտոմատ նռնականետից կրակահերթ բացել ուկրաինացի պաշտպանների ուղղությամբ: Թշնամական կրակի հետևանքով մեկ ուկրաինացի զինվորական կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է ստացել»,- ասվում է խմբավորման հաղորդագրության մեջ:
Վիրավոր զինվորականին առաջին բուժօգնութուն է ցուցաբերվել, որից հետո նրան հոսպիտալացրել են: