Վերջին շաբաթների ընթացքում COVID-19-ով վարակվելու և մահացության դեպքերի միտումները տագնապալի են: Նման հայտարարություն է արել Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 135.646.617 դեպք. մահացել է 2.930.732 մարդ: Աշխարհում յոթերորդ շաբաթն անընդմեջ աճում է կորոնավիրուսային վարակի եւ չորրորդ շաբաթն անընդմեջ մահացության դեպքերի թիվը:
«Դրանք տագնապալի միտումներ են, քանի որ մենք շարունակում ենք տեսնել վիրուսի տարբերակների առաջացման, սահմանափակող միջոցների վերացման և երկրների միջև պատվաստանյութերի անարդար ներդրման ազդեցությունը»,- ասել է Վույնովիչը:
Ըստ նրա՝ ԱՀԿ-ն շարունակում է խորհուրդ տալ միջազգային ճանապարհորդությունների ռիսկերի գնահատումը և անվտանգության միջոցառումները համարել առաջնահերթություն:
Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ կորոնավիրուսային վարակի նոր տարբերակների արագ զարգացումը մտահոգիչ է: «ԱՀԿ-ն առաջարկում է, որ դրանց տարածումը սահմանափակելու համար ներդրված ցանկացած միջոց ժամանակի ընթացքում վերանայվի՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից և պայմաններից»:
The post ԱՀԿ-ն տագնապալի է համարում աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը appeared first on ԳԱԼԱ.