Սպիտակ տունը լքելուց հետո առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն՝ Բարոն Թրամփին, նախօրին նկատել են Փալմ Բիչում գտնվող գոլֆ ակումբում, գրում է Daily Mail-ը։
15-ամյա դեռահասը հոր հետ գոլֆ է խաղացել Trump International գոլֆ ակումբում։ Բարոն Թրամփը, ինչպես իր հայրը, կրել է սպիտակ վերնաշապիկ և, ինչպես նկատում է պարբերականը, աչքի է ընկել գոլֆ խաղալու հմտությամբ։
Հայտնի է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահն ու նրա տիկինն ամեն ինչ անում են Բարոն Թրամփին հանրության տեսադաշտից հեռու պահելու համար։
Դոնալդ Թրամփը հայտնի է գոլֆի հանդեպ սիրով, ավելի վաղ խոստովանել էր, որ «գոլֆն իր սիրելի մարզանքն է»։