ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը։
«Որոշ կայքերում տարածում գտած լուրը, թե իբրև իմ և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ամբողջությամբ սուտ է և հորինվածք։
Հորդորում եմ զերծ մնալ անդեմ և անարժեք աղբյուրների կողմից հորինված կեղծիքները տարածելուց»,- հորդորել է Թորոսյանը։
The post Արսեն Թորոսյանը սուտ և հորինվածք է որակել իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի մասին լուրը appeared first on ԳԱԼԱ.