Անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կավելացնի իր ռազմական ներկայությունը Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ համատեղ ճեպազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դիվանագետը հիշեցրել է, որ այժմ երկրում մշտական հիմունքներով տեղակայված է 160 ամերիկացի զինծառայողից բաղկացած զորախումբ:
«Եթե, մեր գնահատականների համաձայն, կարիքներն ավելանան, և անհրաժեշտ լինի ավելացնել, մենք կքննարկենք այս հարցը»,-ավելացրել է Քվինը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու իր գործընկերները ուշադիր հետևում են Ուկրաինայի իրավիճակին: