Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կարտաքսվի 10 ամերիկացի դիվանագետ. Լավրովը պատմել է, թե ինչպես է Ռուսաստանը պատասխանելու ԱՄՆ պատժամիջոցներին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է նախօրեին սահմանված ԱՄՆ պատժամիջոցների պատասխանը,  Ռուսաստանից նույնպես 10 ամերիկացի դիվանագետ կարտաքսվի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«10 դիվանագետ ընդգրկվել է այն ցուցակում, որը մեզ տրվել է` նրանց հեռանալու խնդրանքով: Մենք այդ միջոցին կարձագանքենք հայելային սկզբունքով: Մենք նույնպես Ռուսաստանում 10 ամերիկացի դիվանագետի կառաջարկենք լքել մեր երկիրը»,-ասել է արտգործնախարարը սերբ գործընկեր Նիկոլա Սելակովիչի հետ բանակցություններից հետո:

Նա ավելացրել է, որ Մոսկվան արգելելու է Ռուսաստանի և երրորդ երկրների քաղաքացիների վարձել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատելու համար: Լավրովը բացատրել է, որ ԱՄՆ-ն լայնորեն կիրառում է այդ պրակտիկան, բայց Ռուսաստանը ոչ, ուստի Մոսկվան այս հարցում հավասարություն է մտցնում:

«Այս ոլորտում երկրորդ անհավասարությունն արտահայտվում է նրանով, որ ամերիկացիները, բացի դեսպանատներից և հյուպատոսարաններից ստացվող աշխատավարձից, տարեկան իրենց մի քանի հարյուր աշխատողներին, այսպես ասած, ուղարկում են կարճաժամկետ գործուղումների: Այսպիսով նրանք 2,Գուցե ավելի շատ անգամ ուժեղացնում են Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու իրենց հնարավորությունները, որոնց նպատակները միշտ չէ, որ հստակ են: Մենք դա լավ գիտենք: Հետևաբար, մենք դադարեցնում ենք ԱՄՆ Պետդեպարտամենտի և այլ գերատեսչությունների անվերահսկելի, անսահմանափակ գործուղումների պրակտիկան»-ավելացրել է նախարարը:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարելու է սահմանված նոր սահմանափակումները:

«Հայտարարվել են ոլորտային պատժամիջոցներ Ռուսաստանի պետական պարտքի և այդ պարտքի կարգավորման համար: Հասկանալի պատճառներով, մենք չունենք Միացյալ Նահանգների վրա ազդելու այս մասշտաբի համեմատելի լծակներ , թեև այդ մասշտաբը, մեր փորձագետների գնահատմամբ մեր տնտեսությունը կկարողանա հաղթահարել», - պարզաբանել է ԱԳՆ ղեկավարը:

Ապրիլի 15-ին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են  սահմանել Ռուսաստանի դեմ ՝ դրանցում ներառելով 32 անհատի և միավորում: Վաշինգտոնը հայտարարել է, որ երկրից վտարելում է 10 ռուս դիվանագետի: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցների ուղղվածությունը չի համապատասխանում երկու երկրների ժողովուրդների շահերին, և կմշակվի ԱՄՆ պատժամիջոցների պատասխանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus