Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կորցրինք մեր տարածքները, քանի որ թույլ տվեցինք պառակտել մեզ, թիրախավորել մեր ազգային կառույցները, եկեղեցին, մշակույթն ու լեզուն. Աննա Մայիլյան (տեսանյութ)

Եկեղեցու դեմ նման սարսափելի, բեկումնային պատ սահմանել, ասել, թե եկեղեցին սխալ է, անընդունելի է, մենք հեռացել ենք Աստծուց, մեր ազգային արժեքներից. մեր ազգն այսօր բազմաթիվ մարտահրավերների առջև է, եթե քանդենք մեր ազգային ինստիտուտները, կկործանվենք, պետք է փայփայել դրանք: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը:

«Եկեղեցին միավորում է մեր մշակույթը, պատմությունը, գիտությունը, պահել է մեզ դարեր շարունակ, կանգնել է զինվորի կողքին, տարել է նրան մարտի։ Մեր ազգին այս վիճակից հանելու ճանապարհային քարտեզ է պետք գտնել, միաբանության կոչեր և գործողություններ անել։ Այսօր պառակտում եմ տեսնում, մենք դրա իրավունքը չունենք, մեծ ազգ չենք։ Կորցրինք մեր տարածքները, քանի որ թույլ տվեցինք պառակտել մեզ, թիրախավորել մեր ազգային կառույցները, եկեղեցին, մշակույթը, լեզուն»,- ասել է արվեստագետը:

Ըստ Աննա Մայիլյանի՝ տարակուսելի է, թե ինչի վրա են ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ պատերազմի օրերին հանգանակված միջոցները, պետք է հաշվետվություն ներկայացվի. «Աբսուրդ է այսօր խաղաղասիրության մասին խոսելը։ Հիմա այլևս ժողովուրդը չի հավատում խոսքերին, գործողություն է պետք։ Քաղաքակիրթ մարդկանց համար Բաքվում բացված պուրակը ծիծաղելի է, եթե աշխարհն աջակցի այդ երկու ֆաշիստական պետություններին, կանգնելու է շատ ավելի մեծ խնդրի առջև։ Դրան պետք է արձագանք լինի, գոնե մենք պիտի ինչ-որ բան ասենք»:

Երգչուհու կարծիքով՝ երկրի ղեկավարը պետք է պատրաստ լինի պատասխան տալու թշնամուն, քանի որ թշնամանքը չի վերացել, թուրքերը չեն ընդունում սեփական սարսափելի սխալները. «Իրեն հարգող յուրաքանչյուր հայ, մանավանդ երկրի ղեկավար, պետք է հասկանա՝ ինչը պետք է պաշտպանի, ում դեմ պիտի պայքարի, ինչ թշնամիներ ունի։ Ղեկավարը պետք է պաշտպանի ազգային ամենակարևոր ինստիտուտները, հայ ազգի շահերը, այսօր դա չկա։ Ամեն օր սթրեսի ենք ենթարկվում այս կամ այն բառի կամ արտահայտության պատճառով, արդեն սովորել ենք այդ ամենօրյա ցավերին, դա լավ չէ»:

Աննա Մայիլյանի պնդմամբ՝ Արցախի ոչ հայկականության մասին զրույցները տարվում են միտումնավոր, այդպես ոտնահարվում է մեր ազգային արժանապատվությունը: «Ասել, թե Արցախը հայկական չէր, մեզ տանում է ուղղակի անհայտության։ Ուզում եմ հավատալ, որ մի օր կարթնանանք, դա չպետք է լինի հեռու ապագայում։ Այսօր մենք ունենք այն նոր դեմքերը, որոնք շատ ավելի հայրենասեր են և եկել են իրենց էներգիայով և գիտելիքով որևէ բան փոխելու, բայց ոչ հեղափոխական ճանապարհով։ Նրանք գիտակցում են, որ պետությունն ավելի կարևոր է, քան իրենց դռան շեմը, ունեն պետական մտածելակերպ։ Այս վիճակում ընտրություններ անելն անբարոյականություն է, տանուլ տված ղեկավարը պետք է հեռանար դեռևս նոյեմբերի 10-ին»,- ամփոփել է Աննա Մայիլյանը:


Դավիթ Սարգսյան 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus