ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերում ճանաչել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Բրազիլացին հաղթել է քվեարկությունը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Նեյմարը մասնակցել է «Բավարիայի» հետ խաղին, բայց ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: ՊՍԺ-ն պարտվեց 0:1 հաշվով, բայց առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ (3:2) դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաև Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը եւ «Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը: