Ռուսաստանը չի բախի Եվրամիության հետ համագործակցության փակ դուռը, Բրյուսելը ձևացնում Է փոխգործակցությունը՝ կործանելով նրա ճարտարապետությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Բուլատովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր երկրի հետ սերտ համագործակցության փաստական նմանակումը ոչ մի ձևով չի կարող նենգափոխել կառուցողական երկխոսությունը»,-ասել Է Բուլատովը՝ հանդես գալով «Ռուսաստանի և ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները բնապահպանության բնագավառում» առցանց-սեմինարի ընթացքում:
Նա ընդգծել է, որ թեև Եվրամիության ներկայացուցիչները «բարձրաձայն կրկնում են» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության անհրաժեշտության մասին, այդ խոսքերը չեն հաստատվում գործողություններով. համագործակցության ողջ ճարտարապետությունը, որը զարգացել է տարիներ շարունակ, կործանվել է, հայտարարել է դիվանագետը: