Այսօր խորհրդարանը, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:
Իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց, որ ծայրահեղ անհրաժեշտություն է Հայաստանում ունենալ դիակիզարաններ: «Հայաստանում սոցիալական անհավասարությունը շարունակվում է նաև մահից հետո: Մտեք գերեզմանատները և կտեսնեք: Գիտե՞ք, որ գերեզմանատների էսօրվա վիճակը սպառնում է մեզ էկոլոգիական, առողջապահական լուրջ խնդիրներով. օրինակ Զեյթունի գերեզմանատան տարածքի ներքևի մասում գտնվում է ջրամբար, որտեղից մենք ջուր ենք խմում, և էդ անձրևաջրերը գալով, էդ քայքայվող դիակների վրայից մանրէները տանելով, խառնվում են խմելու ջրին, որը խմում է մեր ազգաբնակչությունը, եթե համապատասխան ֆիլտրացիա չարվի:
Բացի այդ, Երևանն ամբողջովին շրջապատված է գերեզմաններով»,- հայտարարեց պատգամավորը՝ նշելով, որ այս թեման երկար տարիներ քննարկվել է, բայց մնացել է թղթի վրա: Նրա խոսքով՝ ոմանք ունեցել են հատուկ շահեր և ձեռնտու չի եղել խնդիրն այդ ճանապարհով լուծելը:
The post «Քայքայվող դիակների մանրէները անձրևաջրերի հետ խառնվում են խմելու ջրին». Հովհաննես Հովհաննիսյան appeared first on ԳԱԼԱ.