Добавить новость

Эколог Жуков: формирование теплового купола в РФ зависит от метеоусловий

В Архангельске отвалился барельеф с Обелиска жертвам интервенции

Марафон до Парижа. Ульяновца Константина Киреева пригласили на Олимпиаду во Францию

Рынок дикоросов в России может вырасти в 20 раз до 1,5 трлн рублей

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանական խունտան վերջին 3 տարում այնպես մսխեց կիբեռանվտանգության ոլորտում մեր ունեցած հնարավորությունները, որ այս պատերազմում թուրքերն ու ադրբեջանցիներն ունեցան առավելություն․ Աբրահամ Գասպարյան

Կրբեռտիրութում մինչև 2018 թ․ իշխանափոխությունը կար հայ-ադրբեջանական կատաղի մրցակցություն, հայկականն ուներ ակնհայտ առավելություն, որը զիջեց դիրքերն ադրբեջանականին՝ փաշինյանական անհասկանալի ու միտումնավո՛ր ձախողման տանող քաղաքականության պատճառով, այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

«Արցախի վերջին պատերազմում գիտական ու հետազոտական բաղադրիչներն ամբողջությամբ անտեսվել էին: Կիբեռանվտանգության ոլորտում մեր ունեցած առավելությունը վերջին 3 տարում Փաշինյանական խունտան այնպես մսխեց, որ այս պատերազմում թուրքերն ու ադրբեջանցիներն ունեցան առավելություն և՝ մարդուժից մինչև տեխնիկա, տեղեկատվական հարթակ ու պատերազմ՝ ադրբեջանցին ունեցավ մեծ առավելություն: Կիբեռտարածությունում ունենք շատ անելիքներ՝ վերականգնելու մեր անգնահատելի ռեսուրսը, այդ դարձյա՛լ դարձնելու շոշափելի: Ցավալի է, բայց փաստ՝ ստեղծելով առանձին նախարարություն, անունն էլ դնելով Բարձր տեխնոլոգիաների նախարարություն ու չզբաղվել կիբեռտարածքում հայկական շահի պաշտպանությամբ, նվազագույնը անխելքություն է կամ էլ՝ ձախողակի իմիջի շարունակություն»,– ասել է նա:

Հեղինակը նշել է, որ կիբեռտարածությունում քաշ ունենալը հեշտ գործ չէ: «Անցած տասը տարում բոլոր կառավարություններն ասել են, որ ՏՏ ոլորտը մեզ համար առաջնահերթություն է, որ ծրագրավորողների դեֆիցիտ ունենք, որ, որ…լուսահոգի Կարեն Վարդանյանն օրը տասն անգամ այն աշխարհ էր գնում-գալիս՝ բացատրելով Արմաթ լաբորատորիաների անհրաժեշտությունը, որ կարևոր է փող ծախսել ու մեծ արդյունքի հասնել, նախկինների ժամանակ հանդիպել էր փոքր խոչընդոտների, բայց՝ այդուհանդերձ կարողանում էր աշխատել, նույնիսկ Պաշտպանության նախարարության հետ գործակցության մի քանի փորձ ունեցավ, մի մասը հաջողվեց, մյուս մասը՝ ոչ, բայց նիկոլի ժամանակներում՝ հայկական ճարտարագիտական միտքը ոչ մի ակնառու հաջողության չհասավ կամ՝ տեղ չտրվեց…ավելին՝ Արմաթի փողը կտրեցին, կոռուպցիայի դեմ պայքար խաղացին, մրցակցային ու չգիտեմ ինչ ասացին…էլ գլխներից ինչ ասես մոգոնեցին, նույն Վարդանյանի հետևից ընկան…մի խոսքով: Կարևորը՝ պոտենցյալն ունենք, բայց ամենավատն այն է, որ այդ ներուժը համակարգված չի՛ աշխատում»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ ՏՏ համայնքը տասը մասի է բաժանված, նախարարությունն էլ ո՛չ նորմալ ծրագիր ունի նրանց միավորելու, ո՛չ էլ կարողանում է համակարգողի դեր կատարել: Ըստ նրա՝ ՏՏ ոլորտի մարդիկ կայացած մարդիկ են, մտածում ու գործում են ինտերնետի արագությամբ՝ քան այսօրվա վարչարարներն իրենց սև-սպիտակ աշխարհով, կարծրատիպերով ու բյուրոկրատական ապրելակերպով: Ինձ համար՝ կիբեռտարածությունը և աշխարհի բոլոր տարածությունները, որտեղ ունեմ մուտք՝ պարտադիր պիտի ծառայեն իմ զույգ պետությունների ու ժողովրդի անվտանգությանը: Ուստիև՝ ինտերնետի ու կիբեռտարածության հայկական մասնաբաժինը պիտի ծառայի հայկական շարունակականությանը թե՛ հողեղեն, թե՛ վիրտուալ տարածությունում:

«Այստեղից էլ եզրակացություն՝ հայկական մտավոր պոտենցիալը պիտի սինքրոն աշխատի մեր պետության պաշտպանության բլոկի բոլոր օղակների հետ՝ տիեզերքից մինչև Ակնայի սահման՝ ապահովելու հայկական անվտանգությունը: Մինչև փաշինյանական ժամանակները՝ մեր պետությունն ակտիվորեն աշխատում էր այս ուղղությամբ: Հասկացել էին թեմայի կարևորությունը, հրատապությունը՝ մանավանդ՝ 2016-ի ապրիլից հետո: Ապրիլյանի կարևորագույն դասերից մեկն էլ հենց սա՛ կարելի է համարել, որ մեր պետությունը՝ որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, տեսավ ու որսա՛ց անհրաժեշտությունը՝ ակտիվանալու կիբեռտարածությունում և այդ տիրույթում աշխատանքը չթողե՛ց անհատների հույսին, էնտուզիաստների հայրենանվիրությանը, այլ այն դարձրեց ինստիտուցիոնալ՝ հստակ սխեմատիկ մտածողությամբ ու գործողություններով: 2017-ին, օրինակ, մեր Զինված ուժերի զարգացման պլանը մշակվեց՝ առաջիկա 6-7 տարվա կտրվածքով, որի մեջ մտնում էին հսկայական փոփոխություններ՝ նոր սերնդի ԱԹՍ-ներից մինչև հավելյալ փող ռազմարդյունաբերությանն ու կիբեռտարածությունում լուրջ ու կատարելագործված աշխատանքի»,– ասել է նա:

Ըստ Աբրահամ Գասպարյանի՝ այդ ծրագրերը մտան գզրոցներ 2018-ից հետո: Փաշինյանի համար առաջնահերթություններն ա՛յլ էին և հիմա ե՛ն: Քանդելու պրոցեսն սկսվեց համաժողովրդական էյֆորիայի օրերին: Նա մարդկանց կերակրեց սև-սպիտակով, նախկիններից ազատվելու համար դատարան փակեց, ԱԺ դարպասներ և այլուր, այնինչ տակից իր գործն անում էին կվազիպրոֆեսիոնալները, որոնք բարեփոխում անվան տակ՝ քանդեցին եղածը: Նախկիններին մերժելու պրոցեսն ինչ-որ տեղ ինձ համար ընդունելի է: Քաղաքական գործընթաց է և բնական է, որ կարող ես ընդունել կամ չընդունել ինչ-որ պաշտոնյայի: Բայց մերժել պետության կատարած աշխատանքը, ժխտե՛լ, որ գոյություն ունի ինստիտուցիոնալ հիշողություն՝ արդեն հանցագործություն է: Դու կարող ես չսիրել կամ մերժել ինչ-որ մեկին: Բայց այդ մեկի ենթակայությամբ գործող հայրենակիցների աշխատանքը, քրտնաջան աշխատանքը մերժել՝ նշանակում է լինել տգետ և ընկեր Փանջունի:

«Փանջունին ու Փաշինյանն այս հարցում է՛լ են սինքրոն մտածում: Փաշինյանը նշանակեց ԱԱԽ-ի քարտուղարի, որն այդ կառույցը տակնուվրա արեց, փոխեց՝ ոտից գլուխ, պաշտոնի նշանակեց Բրիտանիայում ու ՄՆ-ում մի քանի թրեյնինգ անցած, անգլերեն լավ խոսող, բայց հայկական իրականությունից կտրված ջահելների, որոնք Հայաստանի անվտանգության սպառնալիքների մասին գիտեն այնքան, որքան ես՝ քվանտային ֆիզիկայի մասին: Իսկ ես՝ առանց ուսադիրներս ընկնելու կասեմ՝ չեմ հասկանում: Անվտանգության խորհրդում սիրողական մոտեցումներ էին ցուցաբերում անվտանգային ռազմավարությանը, Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված սպառնալիքները չեզոքացնելուն ու կանխելուն: Ավելին, նրանք 2,5 տարի՝ տարբեր դեմքերով ու գրանտ մարսողներով՝ ֆեյսբուքներից մինչև սպասարկուների հեռուստաեթեր փորձում էին համոզել, որ Հայաստանը չպետք է ունենա հորիզոնական թշնամիներ՝ ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի, որ մենք այլևս տղա չենք, չենք կարողանալու պահել Արցախը, դրա համար էլ պիտի տարածքները զիջենք՝ հոգ չէ՝ պատերազմով, թե առանց, բայց պիտի զիջենք, որպեսզի պրոցեսը տեղից շարժվի: Իսկ գիտե՞ք ինչ է պետք անել, որպեսզի պրոցեսը տեղից շարժվի՝ անհրաժեշտ է գնալ Հին Չինաստան, որտեղ ռազմագիտության համաշխարհային դասական Սուն Ցզին 2500 տարի առաջ հստակ ասել էր՝ եթե ուզում ես երկիր քանդել՝ պաշտպանության կարևորագույն գործը վստահիր դիլետանտներին:

Անվտանգության խորհրդի ամբողջ կառուցվածքը, փիլիսոփայությունը, աշխատանքի մեխանիզմը, հիերարխիան, կադրային քաղաքականությունը, միջգերատեսչական հարաբերությունների բնույթը՝ ոտից գլուխ և ամբողջությամբ՝ փոխվեց 2018-ից հետո և հասանք մի վիճակի, երբ մեր պաշտպանական համակարգը չի կարողանում պրոֆեսիոնալ մակարդակով պաշտպանել մեզ կիբեռհարձակումներից: Ապրիլի քառօրյայից հետո՝ մենք ձևավորեցինք տեղեկատվական անվտանգության ռազմավարություն և դրանից բխող ծրագրեր: Փաշինյանենք փոշիացրին դրանք և հիմա չգիտեմ էսթետիկական որևէ հաճույք զգու՞մ են, դիցուք, տեսնելով, որ կիրթ ու գրագետ Ալիևը՝ ոտքը սեղմելով գերիների թեմայի կոշտուկին՝ մեր աչքերի մեջ նայելով ասում է, որ գերիներ չկան, Ալիևն էլ գնում է մի ցուցահանդեսի բացման, որտեղ հայկական տեխնիկայի ավա՛րն է ցուցադրվում և մոմից պատրաստված հայ զինվորներ՝ տանկերի ու զրահամեքենաների վրա»,– ասել է նա։

Հաղորդման ամբողջական թողարկումը դիտեք ստորև։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Мужчина заживо похоронил любовницу с телом ее дочери в Подмосковье

Почему Россия перенесла в Беларусь производство ЛМС «Освей»

Врио губернатора встретился с министром энергетики РФ

В Москве полицейские задержали троих участников драки со смертельным исходом

Музыкальные новости

Менье пропустит матч ⅛ финала Евро в составе Бельгии из-за травмы

Бастрыкин разберётся: молодой челябинец скончался в больнице

Дистрибьюция Музыки.

Звезда «Холопа» Бикович показал фотографии с женой и сыном

Новости России

Cтоличные росгвардейцы провели тактико-специальные занятия

Мария Багреева: регионы провели 1,5 млн закупок на портале поставщиков

«Зрителей будет ждать неслабый аттракцион»: стартовали съемки продолжения сериала «Бедные смеются, богатые плачут»

Le Monde: 185 кандидатов сняли свои кандидатуры на выборах в парламент Франции

Экология в России и мире

За запрет туризма ответите: в Москве несостоявшийся турист разбил камнем посольство Норвегии в знак протеста против закрытой границы

“Эти отношения вы завершите сами. У вас будет новый мужчина” Участники нового мистического реалити “Место силы” предсказали певице Славе новую любовь

Дистрибьюция Музыки.

В Турции эвакуированы 2 отеля, тысячи российских туристов могут оказаться в заложниках: туроператоры дали оценку сложившейся ситуации

Спорт в России и мире

Уимблдон. 1 июля. Мирра Андреева и Синнер сыграют последним запуском, Медведев стартует в 15:00

Лучшая теннисистка России повторила достижение Рыбакиной

Медведев остался на пятом месте в рейтинге ATP перед стартом Уимблдона

Анна Калинская и Янник Синнер были замечены вместе на Уимблдоне

Moscow.media

Безбашенная Ингушетия.

Женщина погибла после падения с колеса обозрения

Дайджест новостей «Грузовичкоф» за июнь

Парковка станет платной ещё в нескольких «спальных» районах Москвы. В том числе за МКАДом











Топ новостей на этот час

Rss.plus






Филипп Кирковов, Тимати и Баста на открытии средиземноморского ресторана Zea

Подземный переход на площади Лядова затопило в Нижнем Новгороде

Лавочку прикрыли: в Москве закрыли еще один цех «Кухни на районе» после вспышки ботулизма

Эколог Жуков: формирование теплового купола в РФ зависит от метеоусловий