ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ, Տեսչական մարմնի միջոցներով՝ ապրիլի 10-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցուն հարող տարածքում կազմակերպվել է խորհրդանշական ծառատունկ։
Միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աջակցությամբ և ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանի մասնակցությամբ։
Ծառատունկին մասնակցել են Տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները։Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Առնակ Քահանա Հարությունյանի հնչեցրած Տերունական աղոթքով մեկնարկել է «Վերածննդի ծառատունկ»-ը։
Շուրջ 80 դեկորատիվ տնկիներ՝ սոճիներ, հուդայի ծառեր, ուռենիներ, նշենիներ, ձիակասկեր, ոսկեզանգակ, կարմրան, կազակական գիհի որպես վերածնունդի խորհրդանիշ հետայսու կզարդարեն եկեղեցուն հարող բարձունքը:
The post Տեսչական մարմնի միջոցներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կազմակերպվել է խորհրդանշական ծառատունկ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.