Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների իրագործումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկյանքով:
Այսօր ավելի վաղ խաղաղապահներն ապահովել են ադրբեջանական մեկ շարասյան երթևեկությունը Շուշի-Կարմիր շուկա-Քաջար երթուղով: Ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները հումանիտար ակցիա են իրականացրել Ասկերանի շրջանի Փիրջամալ (Վարդաձոր) բնակավայրում, որի ընթացքում տեղի բնակիչներին առաջին անհրաժեշտության իրեր են փոխանցվել: Հումանիտար ուղեբեռի ընդհանուր զանգվածը կազմել է ավելի քան 1,2 տոննա:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում: Վերջին մեկ օրում ստուգվել է 7 շինություն, մաքրվել է 11 հա տարածք, 5 կմ ճանապարահ, հայտնաբերվել է 9 պայթյունավտանգ առարկա: 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1957 հա տարածք, 602 կմ ճանապարհ, 1691 շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 482 պայթյունավտանգ առարկա: