ՉԼ-ի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում ընթանում է «Բավարիա»-ՊՍԺ հանդիպումը:
Առաջին խաղակեսից հետո ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթում է գերմանական թիմին: Խաղի առաջին գնդակը 3-րդ րոպեին գրանցվել է Մբապեի անվան դիմաց: 28-րդ րոպեին Մարկինյոսը, նեյմարի փոխանցումից հետո, դուրս պրծնելով «Բավարիայի» պաշտպանների թիկունքից, երկրորդ գնդակն ուղարկեց Նոյերի պաշտպանած դարպասը: Ընդ որում, Նեյմարը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: 37-րդ րոպեին Պավարի փոխանցմանն արձագանքեց Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգն ու կրճատեց հաշվի տարբերությունը:
Ընդհանուր առմամբ, առաջին խաղակեսն անցավ առանց Լևանդովսկիի խաղացող «Բավարիայի» տարածքային ու խաղային առավելությամբ, սակայն ընդմիջման թիմերը գնացին 1-2 հաշվի պայմաններում:
Հիշեցնենք, որ այս թիմերը ՉԼ-ի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակիցներն են:
Մբապեի գոլն՝ այստեղ:
Մարկինյոսի գոլն՝ այստեղ:
Չուպո-Մոտինգի գոլն՝ այստեղ: