Գիտնականները, որոնք վերջին տարիներին սկսել են ավելի շատ ուսումնասիրել մարդու հոգեկան առողջության և բնության միջև կապը, հաստատում են՝ բնությունը մեզ կարող է ավելի երջանիկ և առողջ դարձնել, արմատապես փոխել մեր զգացողություններն ու մտքերը:
Proceedings of the National Academy of Sciences ամսագրում տպագրված բացառիկ հետազոտության մեջ գիտնականները պնդում են՝ տնից հաճախակի դուրս չգալը խորացնում է ընկճախտը։
Հետազոտության ընթացքում, մասնավորապես, ուսումնասիրվել են բնության ձայները, օրինակ՝ թռչունների ծլվլոցը կամ գետի խշշոցը լսելիս մեր օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները։
Վերլուծելով բոլոր տվյալները՝ գիտնականները պնդում են՝ հաճախ բնության գրկում գտնվելը բարելավում է ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջությունը։ Բնության հնչյունները լսելը կարող է նվազեցնել արյան բարձր ճնշումը, նվազեցնել մարմնում առկա կորտիզոլի մակարդակը, բարելավել հոգեկան առողջությունը։