Փորձագետները կանխատեսել են, որ 2021 թվականին համաշխարհային գերտերությունները ձգտելու են արագացված ռեժիմով վերականգնել իրենց տնտեսությունը կորոնավիրուսի համավարակից հետո:
Ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը, մասնագետերը կարծում են, որ տնտեսության վերականգնման աճի և դրա տեմպերի ռեկորդային ցուցանիշներ կարձանագրվեն՝ 6,9 տոկոսի սահմանում: Փորձագետների կարծիքով՝ այդ գործընթացը կարող է միակողմանի լինել բանկչության պատվաստման տեմպերի տարբերության, ինչպես նաև երկրների տարբեր ֆինանսական քաղաքականության պատճառով:
Միևնույն ժամանակ նրանք կարծիք են հայտնել, որ որոշ պետություններ կարող են տնտեսական ցուցանիշներով հետ մնալ «հետհամավարակային աշխարհի առաջնորդներից», որոնց շարքում առանձնացրել են ԱՄՆ-ին և Չինաստանին: Փորձագետները հավելում են, որ տնտեսական ցուցանիշների կրճատում կդիտվի Գերմանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Բրիտանիայում և Իտալիայում:
Մասնագետների խոսքով՝ պատվաստման ծրագրերն անմիջական ազդեցություն կունենան տնտեսական գործընթացների վրա: Ըստ առկա տեղեկությունների՝ ԱՄՆ-ում պատվաստվել է բնակչության մոտ մեկ չորրորդ մասը, ԵՄ-ում բնակչության 10 տոկոսը, Ռուսաստանում, Մեքսիկայում և Բրազիլիայում՝ 6 տոկոսը: