Աշխարհի 14-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսն ու աշխարհի 5-րդ ռակետ, ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան նշանադրվել են: Հարսանիքը նախատեսված է 2021 թվականի հուլիսին:
Այս մասին թենիսիստները հայտնել են սոց.ցանցերի իրենց էջերում:
«Նա ասաց այո: Մադամ Մոնֆիս»,- գրել է ֆրանսիացին Instagram-ի իր էջում:
Սվիտոլինան ևս լուսանկար է հրապարակել Instagram-ում և գրել . «Այո, մեր հավերժության սկիզբը»:
Ավելի վաղ զույգը վերականգնել էր համատեղ էջը Instagram-ում: 2021 թվականի փետրվարի վերջին Մոնֆիսն ու Սվիտոլինան հայտարարեցին, որ դադար են վերցնում երկու տարվա հարաբերություններից հետո: