Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Ռեալ Սոսյեդադը» նվազագույն հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին» ու նվաճել բաղձալի տիտղոսը:
Հանդիպումը կայացել է Սևիլիայի «Օլիմպիկո դե Սևիլիա» մարզադաշտում և ավարտվել 0-1 հաշվով:
Միակ գնդակը խաղի 63-րդ րոպեին հեղինակել է Միկել Օյարսաբալը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Իսպանիայի Գավաթի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչն անցկացվել է առանց հանդիսականների: Այն պետք է կայանար դեռ 2020 թվականին, սակայն հետաձգվել էր պանդեմիայի պատճառով:
«Աթլետիկը» կխաղա նաև Իսպանիայի Գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչում: Ապրիլի 17-ին Բիլբաոն ներկայացնող ակումբը այս տիտղոսի համար կմրցի «Բարսելոնայի» հետ:
«Ռեալ Սոսյեդադը» Գավաթի ընթացիկ խաղարկությունից դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ պարտվելով «Բետիսին»: