«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Դևիդ Բեքհեմը խոսել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի աշխատանքի մասին:
«Տեսնում եմ, որ որոշ մարդիկ քննադատում են Սուլշերին, բայց կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչին ուղղված քննադատությունը նորմալ է։ Ակումբը երկար տարիներ հաջողակ է եղել, ու ինչ-որ պահի խաղացողների, սեփականատերերի, մարզիչների հասցեին ուղղված քննադատություններն անխուսափելի են։
Ուլեն վաղուց է ֆուտբոլում ու ի վիճակի է համակերպվել ցանկացած քննադատության։ Նա շատ հանգիստ մարդ է, ու ինձ թվում է, որ նա գերազանց աշխատանք է արել ՄՅՈՒ-ում։
Արդյունքները սկսում են արտացոլել դա։ Հուսով եմ՝ այդպես էլ ամեն ինչ կշարունակվի, որովհետև երկրպագուները սիրում են Ուլե-Գունար Սուլշերին․ այո մենք բոլորս սիրում ենք նրան ու հաջողություն ենք մաղթում։ Դրա համար էլ նա միակ մարդն է, որը ի զորու է նորմալ ընդունել նման քննադատությունը»,- Բեքհեմի խոսքերն է փոխանցում ESPN-ն