Մարտի 15-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Այնթապ գյուղի Արտաշատյան խճուղու և 7-րդ փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքերում, բախվել են Mercedes, Nissan, Opel Zafira և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև հիվանդանոց տեղափոխելը Մասիսի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: