Добавить новость

Видео Минобороны России: «Ланцет» уничтожил машину разгружения ИМР-2М ВСУ

Обвиняемого в мошенничестве блогера Сидоропуло арестовали до 19 октября

Школьникам в ОГЭ по русскому языку запретят приводить примеры из игр и аниме

Россияне с помощью приложения помогли отразить массовую атаку беспилотников

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Աջ թևից վիրավոր և տարբեր առողջական խնդիրներով զինծառայողը շարունակում է իր ծառայությունը. մայրը բողոքում է. forrights.am

Գյումրեցի Սեդա Մանուկյանը, Forrights-ին պատմում է, որ որդին ծառայում էր Ջաբրայիլի զորամասում, որը Ադրբեջանի կողմից ռմբակոծվել է, զինվորները ընկել են շրջափակման մեջ ու խուճապահար փախել են: Նրա որդին, Ժամկետային զինծառայող Միշա Երկանյանը 44-օրյա պատերազմի ընթացքում երկու օր անտառում միայնակ է մնացել, հետո հայտնվել ադրբեջանցիների կրակի տակ, թևից վիրավորվել ու հրաշքով ողջ մնացել:

Միշա Երկանյանը զորակոչվել է բանակ 2020 թվականի Հուլիսի 28-ին: Պատերազմի սկսվելու ժամանակ նա երկու ամսվա ծառայող է եղել:

«Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, մենք կարծում էինք, թե նորակոչիկները չեն մասնակցում: Հետո պարզվեց, որ իրենց զորամասը տրաքել է, շատերը զոհվել են՝ հիմնականում սպաներից: Ու էդպես երեխեքը առանց հրամանատարների երկու շաբաթ անտառներում են թաքնվել», — պատմում է զինծառայողի մայրը՝ Սեդա Մանուկյանը:

Անտառներում թափառելու ընթացքում Միշան և իր հետ ծառայող զինվորները միմյանց կորցրել են: Ավելի ուշ պարզվել է, որ իր հետ եղած ծառայակիցները կորել են և գերի ընկել: Միշան երկու օր միայնակ է մնացել անտառում: Նա հագին զրահաբաճկոն չի ունեցել: Ճանապարհին սպանված ադրբեջանցի զինվորի հագից է հանել զրահաբաճկոնն ու հագել, որը հետագայում իրեն փրկել է:

«Միշան օրերով ոչինչ չի կերել: Գրպանում շաքար է եղել, էդպես է սնվել: Հետո անտառից դուրս է եկել Հադրութ ու գնացել է օգնություն խնդրելու շենքերից, բայց պարզվել է, որ ադրբեջանցիներն են էդտեղ արդեն: Ընկել են իր հետևից ու կրակել են: Աջ ձեռքից գնդակը մտել  ու դուրս է եկել: Միշան վազել է, գետակը անցել, դիակների կողքին է պառկել, թաքնվել: Ադրբեջանցիները տեսնելով, որ վիրավոր է, չեն շարունակել հետապնդել, մտածելով, որ կմահանա»,- շարունակում է պատմել մայրը:

Որոշ ժամանակ անց Միշան թաքստոցից դուրս է եկել դեպի ճանապարհը ու հանդիպել է կամավորականների ու լրագրողների խմբի: Լրագրողները նկարահանել են վիրավոր Միշա Երկանյանին, և ընտանիքը հեռուստացույցով է տեղեկացել իրենց որդու մասին: Այդ օրվանից սկսած Միշան արդեն հինգ ամիս է տարբեր հոսպիտալներում բուժվում է: 18-ամյա զինծառայողը բազմաթիվ առողջական խնդիրներ է ձեռք բերել պատերազմի ընթացքում: Վիրավոր թևը դեռևս լիարժեք չի բուժվել:

«Իր թևը էլեկտրահարում էին, ինքը չէր զգում բացարձակ: Ձեռքը կարողանում է շարժել, բայց չի կարողանում բան վերցնել:  Աջ ձեռքն է, զենք էլ չի կարողանա բռնել: Դիագնոզի մեջ էլ է գրած, որ մկանները լիարժեք չեն գործում: Միշան պետք է ֆիզիոթերապիայի կուրս անցնի լիարժեք, որ թևը սկսի աշխատել»,- մանրամասնում է Սեդան:

Բժիշկները գրել են, որ Միշան պիտանի է ծառայության, բայց սահմանափակումներով: Սեդայի համար անհասկանալի է, թե այդ սահմանափակումները ինչ են նշանակում: «Նա միևնույնն է, բոլորի հետ միասին պետք է բոլոր անհրաժեշտ վարժություններն անի: Թևը չի հասցնի բուժվել»,- մտահոգվծ ավելացնում է մայրը:

Թեւի վիրավորումից բացի՝ Միշայի մոտ առաջացել են այլ հիվանդություններ եւս:

«Միշան ստամոքսի խոցեր ունի: Պատերազմի ընթացքում էդ խոցերը պայթել են: Հիմա ստամոքսի էրոզիա ունի, 12 մատնյա աղիների խնդիրներ: Ծանր թոքաբորբ է տարել նաև էս ընթացքում: Հետո վարակվեց կորոնովիրուսով: Հոգեբանական վիճակն է ծանր. gիշերները վեր կթռնի, վախի տագնապ կա մոտը: Իրեն թվում է, թե կհետապնդեն իրեն»,-պատմում է Սեդան:

Ըստ Սեդայի՝ բժիշկները նշել են, որ Միշան պետք է հսկողության տակ լինի, մասնավորապես՝ ստամոքի խնդիրների համար: Հետագա բարդացումներից խուսափելու համար Միշան պետք է հատուկ սննդակարգ պահի: «Ես խիստ կասկածում եմ, որ բանակում դա հնարավոր է: Ինչպե՞ս կարող է այնտեղ դիետա պահել: Դա հնարավոր չէ: Նա պետք է մայրական խնամքի տակ լինի»,- մեզ հետ զրույցում նշում է Սեդա Մանուկյանը:

Մայրը անհանգիստ է, որ այսքան դժվարությունների միջով անցնելուց հետո, վիրավորումներ ու հիվանդություններ ձեռք բերելուց հետո Միշան նորից պետք է վերադառնա իր նույն ծառայությանը: «Ես չգիտեմ, ինքն արդյո՞ք ի վիճակի է իր ծառայությունը իրականացնել: Ես չեմ հասկանում՝ սահմանափակումներով ծառայությունը ո՞րն է: Ինքն այս թևի վիրավորումով ու ստամոքսի խնդիրներով չի կարող ծառայել բանակում: Իրեն մայրական խնամք է պետք»,- ասում է Սեդա Մանուկյանը:

Երկու օր առաջ Միշային տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ Էրոբունի ԲԿ: Այստեղ հետազոտվելուց հետո բժիշկները զինծառայողի մոտ հայտնաբերել են ևս մեկ հիվանդություն՝ ենթաստամոքսյին գեղձի ֆունկցիայի խանգարում:

 

Աստղիկ Գաուդյան

forrights.am

The post Աջ թևից վիրավոր և տարբեր առողջական խնդիրներով զինծառայողը շարունակում է իր ծառայությունը. մայրը բողոքում է. forrights.am appeared first on ԳԱԼԱ.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Пименов: «Локомотив» приятно удивил»

В России на 20 минут отключились популярные мессенджеры: в РКН объяснили, почему

"Все на нервах": очевидцы сняли, как горела многоэтажка на юге Москвы

Воробьев: около 20 тысяч детей планируют принять в новом ДКЦ до конца года

Музыкальные новости

Враг пытался атаковать Москву. Собянин рассказал о сбитом БПЛА

Возвращение блудного сибиряка: на ТНТ выходит продолжение комедии «Просто Михалыч» с Владимиром Епифанцевым

Сотрудник СЛД «Боготол-Сибирский» филиала «Красноярский» награжден знаком «За безупречный труд на железнодорожном транспорте 40 лет»

Анастас Панченко, гонщик команды Ленгазспецстрой, завоевал Кубок России по аквабайку

Новости России

Петербург возглавил рейтинг городов для переезда

НИУ МЭИ разработало гибридную силовую электронику для беспилотника С-76

Онколог Алена Козлова пополнила штат больницы в Дубне

Сергей Собянин: Обеспечим высокое качество медпомощи

Экология в России и мире

Свобода или ограничения? Диспансерное наблюдение у врача-психиатра-нарколога в вопросах и ответах

Supreme осень-зима 2024

Российская туристка в Турции вышла из отеля и пропала: начались поиски россиянки

Финальная в сезоне «Гонка Героев» в Москве. Партнер – ENERGY

Спорт в России и мире

Эрика Андреева одержала первую победу над соперницей из топ-20 рейтинга WTA

Потапова пробилась в четвертьфинал турнира в Кливленде

Путинцева получила мегабонус после исторического финала

Соболенко стала победительницей турнира категории WTA 1000 в Цинциннати

Moscow.media

Жемчужина Владимирской области, Покрова на Нерли.

В Сочи проходит Международный фестиваль-конкурс национальной патриотической песни «Красная гвоздика» имени Иосифа Давыдовича Кобзона

Банный день...

Сколько электромобилей в каждом регионе?











Топ новостей на этот час

Rss.plus






Обвиняемого в мошенничестве блогера Сидоропуло арестовали до 19 октября

Ушаков просит смягчить приговор вымогавшим у него деньги Баязитовой и Архаровой

Губернский театр готовит премьеры по Пушкину, Чехову и Вампилову

Видео Минобороны России: «Ланцет» уничтожил машину разгружения ИМР-2М ВСУ