Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացրել է իտալական Versace բրենդի զգեստը, գրում է Daily Mail-ը։
35-ամյա սուպերմոդելն առցանց ցուցադրության ժամանակ ներկայացել է համարձակ կերպարով՝ կրելով սև երկարաքուղ զգեստ։
Շեյքն իր տեսքն ամբողջացրել է ոսկեզօծ աքսեսուարներով, նույներանգ կոշիկով և պայուսակով։
Երկրպագուների ուշադրությունը, մասնավորապես, գրավել է Շեյքի վառ դիմահարդարումը։
Նշվում է, որ նորաձևության ցուցադրությունը նկարահանվել է մարտի 1-ին՝ Իտալիայում, սակայն համացանցում թողարկվել է այսօր։