Փետրվարի 8-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի խանութ-սրճարանում 3 տարեկան երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները Ե․ Ա․-ին (ծնված 2018 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
The post 3 տարեկան երեխայի գլուխը սրճարանում արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում. օգնության են հասել փրկարարները appeared first on MediaLab Newsroom-Laboratory.