Ադրբեջանի զինված ուժերը խախտում են պայմանավորվածությունները և իրենց դիրքերն առաջ են տանում Լեռնային Ղարաբաղի խորքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տեղեկացնում է Փաստինֆոն։ «Ադրբեջանը բազմիցս խախտում է Արցախի Հանրապետության այսօրվա պայմանական սահմանները։ Շփման գծում ևս ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում. նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի …
The post Նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը. Վիտալի Բալասանյան appeared first on ԳԱԼԱ.
Ադրբեջանի զինված ուժերը խախտում են պայմանավորվածությունները և իրենց դիրքերն առաջ են տանում Լեռնային Ղարաբաղի խորքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տեղեկացնում է Փաստինֆոն։
«Ադրբեջանը բազմիցս խախտում է Արցախի Հանրապետության այսօրվա պայմանական սահմանները։ Շփման գծում ևս ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում. նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը, փորձում են տարբեր սադրանքների դիմել, սակայն Արցախի պաշտպանության բանակը սադրանքների չի տրվում», ասել է Վիտալի Բալասանյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից խախտումներ են արձանագրվել Աղդամի, Ասկերանի, Ստեփանակերտի և Կարմիր Շուկայի ուղղությամբ: «Բացի այդ, արձանագրված խախտումների մասին տեղեկացնում ենք ռուսական խաղաղապահ զորախմբին, ճիշտ է, բարձրացված հարցերը դեռ մասամբ են լուծվում, սակայն այդ ուղղությամբ նկատվում են դրական միտումներ», ասել է Բալասանյանը:
The post Նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը. Վիտալի Բալասանյան appeared first on ԳԱԼԱ.