Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի սենատոր, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով Վրաստանի վարչապետի հատուկ պատվիրակ Զուրաբ Աբաշիձեն այսօր տեսակապով քննարկել են երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը:
«Մեր պայմանները հստակ են՝ Վրաստանում հակառուսական դրսևորումների բացառում և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովում, բացի այդ, անհրաժեշտ է, որ Վրաստանում կայունանա նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը»,- ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում: