Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Նոյեմբերի 20-ին թշնամին ներխուժեց գյուղ, զինված մտան մեր տան բակ, հորս և եղբորս գերի վերցրին այնքան ժամանակով, մինչև եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան». Մարիամ Բաբայան

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Բաբայանը, որը Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Բաբայանի դուստրն է, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարցս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Արտակ Բեգլարյանին և մնացած այլ պաշտոնյաներին։ Խոսքս վերաբերում է նոյեմբերի 20-ին մոտ ժամը 17:00-ին Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքում տեղի ունեցած դեպքին, քանի որ տեղյակ էինք, որ նոյեմբերին 20-ին Աղդամը հանձնվելու է Ադրբեջանին, բայց մեզ չէին տեղեկացրել, որ Վազգենաշեն գյուղը նույպես պետք է հանձնվեր, այլ՝ հույս էին տալիս, որ ամեն հնարավոր քայլ անում են մեր գյուղը պահելու համար, ի՞նչ է՝ մաթեմատիկական դժվար խնդի՞ր էր, որ չէիք կարողանում հստակ պատասխան տալ գյուղի բնակիչներին։

Ամսի 19-ին ֆեյսբուքում պատահական տեսա, որ Վազգենաշենը նույնպես անցնում է թշնամու վերահսկողության տակ, փորձեցի կապ հաստատել ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ՝ հասկանալով՝ արդյո՞ք պաշտոնական է, թե՞ ոչ, նա նույնպես ասաց, որ աշխատանքներ են տարվում գյուղը չհանձնելու առթիվ։ Հարցրի. «Եթե վաղը Աղդամը հանձնում ենք, ապա հնարավոր չէ՞, որ Վազգենաշենը նույնպես կհանձնենք, եր՞բ կարող ենք հստակ իմանալ», պատասխանեց, որ այս երկու օրը կասեն՝ տալիս ենք, թե՝ ոչ, այնինչ ամսի 20-ին, ժամը 11։00-ին հայտնում են, որ Վազգենաշենը նույնպես կհանձնվի և մինչև ժամը 24:00 ժամանակ են տալիս իրերը հանելու համար, բայց եղավ այն, ինչ եղավ։ Մոտ ժամը 17։00-ին տեղի ունեցավ դեպքը։ Հայրս՝ Անդրանիկ Բաբայանը, դավադրաբար «նվիրաբերված» համայնքի ղեկավարն էր։ Հայրս և փոքր եղբայրս մեր տան բակում էին, փորձում էին իրեր հանել, հայրս լսեց մեքենայի ձայնը, դուրս եկավ բակ, տեսավ, որ մեր մեքենան գողացել են։ Կարծեց, թե մեր գյուղի բնակիչներից են, սակայն պարզվեց՝ թշնամին է գողացել։

Որոշ ժամանակ հետո թշնամին ներխուժեց գյուղ, զինված մտան մեր տան բակ, հորս և եղբորս գերի վերցրին այնքան ժամանակով, մինչև եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան։ Հայրս խնդրեց, որ գոնե եղբորս բաց թողնեն, հրամանատարը բարի գտնվեց և ազատ արձակեց, երկար բանակցելուց հետո հայրս լեզու գտավ հրամանատարի հետ, մեքենան ետ բերելով՝ տվեցին հորս և ազատ արձակեցին։ Բարեբախտաբար, հորս և եղբորս կյանքը փրկվեց։

 

 

Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ էր ձեր ռուսական զորքը, որտե՞ղ է ձեր անվտանգություն կոչվածը, որտե՞ղ է ձեր զգոնությունը, չէ՞ որ խոստացել էիք ապահովել խաղաղ բնակչության կյանքը։ Աստված չաներ, եթե հորս և եղբորս հետ մի բան պատահեր, դուք ձեր կյանքով էիք պատասխան տալու։ Ձեր բախտը բերեց այնքանով, որ Մուստաֆան մնացած թուրքահայ հայերից ավելի լավ թուրք դուրս եկավ, իսկ ինչո՞ւ եմ ասում թուրքահայ, որովհետև այդ դեպքից երկու օր առաջ մեր գյուղի բնակիչ Նապոլեոնը դանակահարել էր հորս և մեծ եղբորս։ Փախստականի կարգավիճակը տվեցիք նվեր.. Գոնե հիմա իրավիճակին տեր կանգնեք, գոնե խաղաղ բնակչությանը բախտի քմահաճույքին մի թողեք։ Պատերազմի տգեղ դիմագծերը․․․․

The post «Նոյեմբերի 20-ին թշնամին ներխուժեց գյուղ, զինված մտան մեր տան բակ, հորս և եղբորս գերի վերցրին այնքան ժամանակով, մինչև եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան». Մարիամ Բաբայան appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus