Մարդու իրավունքների պաշտպանն շարունակում է ներգրավված լինել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նախաձեռնված ադրբեջանական զինված հարձակումների ընթացքում հայ գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին։
Պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պաշտպանության նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև գերիների ընտանիքների անդամների և նրանց փաստաբանների հետ։
Մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն առաջին պահից սկսած գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո, շուրջօրյա սկզբունքով, Պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:
The post Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աջակցել գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.