Օգոստոսի 23-ին տեսանյութ հրապարկվեց, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգով է շրջում, բայց ոչ թե զորավարժարանում, այլ Մինսկի կենտրոնում՝ Անկախության պալատի առջեւ: Բելառուսական belsat.tv-ն արձանագրում է, որ զինված Լուկաշենկոյի կադրերը նստավայրի առաջ ոչ մի լավ բանի մասին չեն խոսում: «Սովորաբար դա նշանակում է, որ այդ քաղաքական գործչի իշխանությունը վերջանում է»,-գրում է լրատվամիջոցը: 1973 թվականին, երբ …
The post Սև նշան բռնապետների համար. 5 առաջնորդներ, ովքեր վճռական պահերին զենք են ցուցադրել appeared first on ԳԱԼԱ.
Օգոստոսի 23-ին տեսանյութ հրապարկվեց, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգով է շրջում, բայց ոչ թե զորավարժարանում, այլ Մինսկի կենտրոնում՝ Անկախության պալատի առջեւ: Բելառուսական belsat.tv-ն արձանագրում է, որ զինված Լուկաշենկոյի կադրերը նստավայրի առաջ ոչ մի լավ բանի մասին չեն խոսում:
«Սովորաբար դա նշանակում է, որ այդ քաղաքական գործչի իշխանությունը վերջանում է»,-գրում է լրատվամիջոցը:
1973 թվականին, երբ երկրում ռազմական հեղաշրջում էր՝ Աուգուստո Պինոչետի գլխավորությամբ, Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեն փորձեց զենք ցուցադրել: Վերջին տվյալների համաձայն, ավելի ուշ Ալյենդեն ինքնասպանություն գործեց:
Ուգանդայի դիկտատոր Իդի Ամինը հաճախ էր զենքը ձեռքին կեցվածք ընդունում զինվորականների շրջանում, սակայն դա որեւէ կերպ չօգնեց նրան Տանզանիայի դեմ պատերազմում, որն ինքն էր սկսել:
Ուգանդայի բանակի մի մասը դեմ դուրս եկավ դիկտատորին, անգամ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիից ստացված ռազմական օգնությունը չփրկեց Ամինին: Նա կորցրեց իշխանությունը եւ 1979 թվականին փախակ Սաուդյան Արաբիա:
Վճռորոշ պահերին ուժի ցուցադրությամբ հայտնի քաղաքական գործիչներից է նաեւ Սադամ Հուսեյնը: Զենքի ցուցադրությունը սակայն ամենքի ու ամեն ինչ վրա չէր կարող ազդել: 1990 թվականին Հուսեյնը գրավեց Քուվեյթը, սակայն 1991 թվականի սկզբին պարտվեց միջազգային կոալիցիայի պատերազմում: Արդյունքում Քուվեյթն ազատագրվեց, իսկ Իրաքի նկատմամբ կիրառվեցին կոշտ պատժամիջոցներ:
Սադամ Հուսեյնը ստիպված էր թաքնվել: Նա ձերբակալվեց 2006 թվականին եւ իրաքյան դատարանի կողմից դատապարտվեց մահավան՝ սեփական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար:
Ամինից հետո էստաֆետն իր ձեռքը վերցրեց Քադաֆին: «Արաբական գարնան» ժամանակ նա իշխանության համար կռիվ տվեց մինչեւ վերջին պահը, ցուցադրեց իր վճռականությունը՝ կալաշնիկովը ձեռքին, հրամայեց բանակին կրակ բացել քաղաքացիների ուղղությամբ: Ի վերջո շատ դաժան մահով հեռացավ Լիբիայի առաջնորդը:
The post Սև նշան բռնապետների համար. 5 առաջնորդներ, ովքեր վճռական պահերին զենք են ցուցադրել appeared first on ԳԱԼԱ.