«Երեկոյան մոտավորապես 18։00-ից 18։05-ի ժամանկահատվածում էր,կարծես Հերոսիմայի պայթուն լիներ, ավելի ճիշտ երկրաշարժի էր նման, 3-4 վրկ. երկնքի գույնը փոխվեց։ Դա շատ սարսափելի էր, այդպիսի բան չէինք տեսել։ Բերյութի 75%-ը քարուքանդ է եղել։ Պայթունի ալիքը կոտրել է շենքերի ապակիները։ Շատ սթրեսային և լարված իրավիճակ է այս պահին Բեյրութում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Լիբանանում բնակվող մեր հայրենակից …
The post Կարծես հերոսիմայի պայթուն լիներ. Լիբանանում բնակվող հայ appeared first on ԳԱԼԱ.
«Երեկոյան մոտավորապես 18։00-ից 18։05-ի ժամանկահատվածում էր,կարծես Հերոսիմայի պայթուն լիներ, ավելի ճիշտ երկրաշարժի էր նման, 3-4 վրկ. երկնքի գույնը փոխվեց։ Դա շատ սարսափելի էր, այդպիսի բան չէինք տեսել։ Բերյութի 75%-ը քարուքանդ է եղել։ Պայթունի ալիքը կոտրել է շենքերի ապակիները։
Շատ սթրեսային և լարված իրավիճակ է այս պահին Բեյրութում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Լիբանանում բնակվող մեր հայրենակից Շանթ Դիշակջյանը։
Շանթը նշում է, որ մի քանի վարկածներ իհարկե շրջանառվում են, բայց հստակ չեն կարող ասել պայթունի պատճառը։
Ասում է, որ դեռևս պաշտոնական վարկած չի տրվել։
Շանթ Դիշակջյանը պատմում է, որ Բեյրութում սոցիալ-տնտեսական դրությունը վատ է, երկրում ցույցեր են իրականցվում, բայց նրա պնդմամբ՝ այս ամենը ցույցերի հետ ոչ մի կապ չունի։
Լիբանանում բնակվող մեր հայրենակցի փոխանցմամբ, պայթունի հետևանքով վիրավորներն ու մահացածները շատ են, մեծ են նաև նյութական կորուստները։
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի տարածքում ուժեղ պայթյուն է որոտացել, որին նախորդել է փոքր պայթյուն, հինգ րոպե հետո հայտնվել է սև և սպիտակ ծուխ, իսկ այնուհետև տեղի է ունեցել հզոր պայթյուն։
The post Կարծես հերոսիմայի պայթուն լիներ. Լիբանանում բնակվող հայ appeared first on ԳԱԼԱ.