Добавить новость

Названа причина пожара в «НПО автоматики» в Екатеринбурге

Многодетная семья из Серпухова посетила культурные центры Владимирской области

Андрей Воробьев: к 1 сентября в Солнечногорске сдадут детсад на 320 малышей

Фестиваль DDX Fitness FEST в Коломенском установил ряд всероссийских рекордов



World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՀԿ․ Կորոնավիրուսի էպիկենտրոնն այժմ տեղափոխվել է Լատինական Ամերիկա

ԱՀԿ․ Կորոնավիրուսի  էպիկենտրոնն այժմ  տեղափոխվել է Լատինական Ամերիկա

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, վերջին օրերին այդ տարածաշրջանում վարակի ավելի շատ դեպք է արձանագրվում, քան Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում:

Ամենավատ վիճակը Բրազիլիայում է, որտեղ երկրորդ օրն է, երբ մահվան դեպքերը գերազանցում են անգամ համաճարակից ամենաշատը տուժած Միացյալ Նահանգների ցուցանիշները: Անցած քսանչորս ժամում, մասնավորապես, Բրազիլիայում կորոնավիրուսը ավելի քան հազար մարդու կյանք է խլել, նախօրեին` մոտ ութ հարյուրի:

Մասնագետները վաղուց էին նման պատկեր կանխատեսում մի երկրում, որի նախագահը մինչև օրս կասկածի տակ է դնում վարակի վտանգավորությունը, պնդում է, թե եղածը մի սովորական հարբուխ է, որի պատճառով չարժե սահմանափակումներ մտցնել ու տնտեսությունը վտանգել:

Ընդ որում, Վաշինգտոնի համալսարանի գիտնականները կանխատեսել են, որ մինչև օգոստոս մահվան դեպքերը Բրազիլիայում կարող են հնգապատկվել` եթե այս մոտեցումը չփոխվի և երկիրը չանցնի խիստ սահմանափակումների` Չինաստանի, Իսպանիայի կամ Իտալիայի նման:

Այս երկրների փորձն արդեն իսկ ապացուցել է, որ կարանտինային նորմերը, սոցիալական հեռավորությունը պահպանելու և հիգիենայի կանոններին հետևելու դեպքում հնարավոր է կասեցնել վարակի տարածումը: Ամիսներ առաջ համաճարակի էպիկենտրոնը դարձած Իտալիայում, օրինակ, երեկ վարակի երեք հարյուր նոր դեպք է արձանագրվել` ամենացածր ցուցանիշը համաճարակի բռնկումից ի վեր:

Իսպանիայում, ուր երկու ամիս առաջ դեռ օրական ավելի քան ութ հազար դեպք էր գրանցվում, հիմա ցուցանիշը 200-ի էլ չի հասնում: Այսօր երկրում մեկ րոպե լռությամբ հիշատակի տուրք են մատուցել համաճարակի ավելի քան 27 հազար զոհերին, որոնց մեծ մասին հարազատներն այդպես էլ չէին կարողացել ըստ արժանվույն հրաժեշտ տալ: Սգո արարողությունները կշարունակվեն տասը օր. Իսպանիայի դրոշները դեռ երբեք այսքան երկար չէին խոնարհվել:

Շատերի համար սա ոչ միայն հարգանքի նշան է, այլ հիշեցում ու ուղերձ ապրողների համար. - «Մենք պարտավոր ենք ոգեկոչել նրանց, ովքեր իրենց կյանքը կորցրին այս համաճարակի պատճառով, բայց նաև սրանով պետք է ինքներս զգոն լինենք, հիշենք ինչ է եղել, որպեսզի նույն սխալները չկրկնենք»:

Մերձավոր Արևելքում ևս վիրուսը կարծես նահանջում է, փոխարենն ավելի ակնհայտ են դառնում դրա հետևանքով ի հայտ եկած կամ ավելի սրված տնտեսական դժվարությունները: Լիբանանում բնակչության մեկ երրորդը դարձել է գործազուրկ, ազգային արժույթը մի քանի ամսվա ընթացքում ավելի քան 60 տոկոսով արժեզրկվել է: «Շատերը հաց գնելու համար անգամ գումար չունեն», - օրերս հայտարարել էր երկրի վարչապետը` օգնություն խնդրելով միջազգային համայնքից:

Իրանում ևս առաջնային հարցը տնտեսության վերականգնումն է: Այսօր առաջին նիստն է գումարել փետրվարին ընտրված նոր խորհրդարանը: Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նիստից առաջ բոլոր 268 պատգամավորները կորսնավիրուսի թեստ են հանձնել, խորհրդարան մտնելուց առաջ ջերմաչափում են անցել և նիստի ընթացքում պահպանում էին սոցիալական հեռավորության նորմերը:

Նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով առաջին նիստում, փաստել է, որ երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ. – «Հուսով եմ, կառավարության ու խորհրդարանի միջև այնպիսի համագործակցություն կհաստատվի, որը թույլ կտա հանել երկիրն այս դժվարին իրավիճակից, երբ ոչ միայն տնտեսական պատժամիջոցների ու ճնշումների ենք ենթարկվում թշնամու կողմից, այլև պայքարում ենք վտանգավոր կորոնավիրուսի դեմ»:

Մարզաշխարհում առայժմ միայն ֆուտբոլային մրցումներն են վերականգնվել, այն էլ`եվրոպական երկրներում: Գերմանական Բունդեսլիգան արդեն անցկացրել է մի քանի հանդիպում`առանց հանդիսատեսների, անգլիական Պրեմիեր լիգան այսօր թույլատրել է ֆուտբոլիստներին մարզումներն անցկացնել մեծ խմբերով` պայմանով, որ նրանք կորոնավիրուսի թեստ կհանձնեն երկու շաբաթը մեկ: Իտալական Սերիա Ա-ի կազմակերպիչները վաղը կորոշեն, թե երբ և ինչպես են վերսկելու խաղերը:

Մինչ այդ այս շաբաթավերջին կմեկնարկի «Մենք միասնական ենք» (We are one) միջազգային կինոփառատոնը, որն առաջին անգամ տարվա տասնյակ լավագույն ֆիլմերն ու անցյալի գլուխգործոցները կհեռարձակի առցանց`յութուբյան ալիքով:

Կորոնավիրուսի պատճառով չեղարակված փառատոների, այդ թվում`Վենետիկի, Կաննի, Տորոնտոյի ու նյույորքյան Tribeca-ի կազմակերպիչները այսպես են որոշել լրացնել այս տարվա բացը. «Կարմիր գորգ, շլացուցիչ հանդերձանք ու պապարացիներ չեն լինի, բայց լավ կինոյի պակաս էլ հաստատ չեք զգա, նույնիսկ գիշերանոցով ձեր բազմոցին նստած», - ասում է Tribeca-ի հիմնադիր Ջեյն Ռոզենթալը:

«Ես արդեն պատրաստվում եմ, կարծում եմ, բոլորս շքեղ գիշերանոցներով ու հողափաթերով կլինենք, և շատ զվարճալի կլինի, երբ այդպես միանանք ու միասին դիտենք ֆիլմերը: Այս անգամ գոնե ստիպված չենք լինի անհարմար կոշիկներ հագնել, դա էլ մեկ այլ առավելություն է»:

Ւր տեսակի մեջ աննախադեպ այս փառատոնը կմեկնարկի մայիսի 29-ին և կշարունակվի տասն օր` հնարավորություն տալով դիտել ավելի քան հարյուր կինոնկար, հետևել աստղերի ու ռեժիսորների քննարկումներին: Միջոցառումը կհեռարձակվի անվճար, այդուամենյանիվ, կազմակերպիչները հորդորում են կամավորներին գումար փոխանցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

«Трехкратно»: количество ударов молний в Москве увеличится к 2050 году

Мужчина разбил несколько видеокамер в вагонах московского метро. Видео

«Приведёт к дальнейшей эскалации напряжённости»: что известно о гибели главы политбюро ХАМАС Исмаила Хании

Президент Индонезии Субианто заявил, что РФ является большим другом его страны

Музыкальные новости

Телеканал ТНТ приступил к съемкам сериала «Остаться друзьями» с Анастасией Калашниковой и Борисом Дергачевым

Бронируем поездку мечты: как в России развивается внутренний туризм

Владислав Овчинский: готовятся предложения по актуализации свода правил «Здания дошкольных образовательных организаций. Правила проектирования»

В Красноярском крае завершился Чемпионат Сибирского округа Росгвардии по военно-прикладному спорту

Новости России

Новые автобусы вышли на два маршрута в Химках

Собянин: четыре вокзала реконструируют для ВСМ Москва — Санкт-Петербург

Лучших выпускников школ наградили на торжественной церемонии в Ногинске

Детский сад на 330 мест в микрорайоне Катюшки Лобни откроют 1 сентября

Экология в России и мире

Компания ICDMC стала лауреатом премии "Здоровое питание"

Elie Saab haute couture осень-зима 2024

Жара? Пейте горячее! Доктор Кутушов назвал метод спасения от жары

«585*ЗОЛОТОЙ» выступила генеральным спонсором фестиваля Семья Music Fest

Спорт в России и мире

Медведев обыграл австрийца Офнера и вышел в третий круг Олимпиады-2024

Кафельников о поражении Андреевой на ОИ: это можно отнести к разряду сенсаций

Мирра Андреева после победы в Румынии поднялась на девять мест в рейтинге WTA

Медведев и Андреева сыграли микст на Олимпиаде-2024 в Париже

Moscow.media

Каршеринг BelkaCar выяснил, куда ездили пользователи в первой половине лета

Отделение СФР по Москве и Московской области проактивно открыло свыше 32 тысяч СНИЛС новорожденным

Ночь на болоте...

Пьяный водитель погубил трёх человек: возбуждено дело











Топ новостей на этот час

Rss.plus






Важность вклада каждого человека в развитие города покажут в рамках «Территории будущего. Москва 2030»

Какая компания асфальтирует дороги в СПб

Путин 31 июля встретится с президентом Индонезии Субианто

Достижения ракетно-космической отрасли покажут на форуме «Территория будущего. Москва 2030»