Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հարցաքննությունը Հետաքննությունների պետական բյուրոյում տևել է 6 ժամ։ Հարցաքննության արդյունքները պատմել են Պորոշենկոյի փաստաբանները, գրում է Korrespondent.net-ը։
Պորոշենկոն որպես վկա հանդես է գալիս դատավորների անօրինական նշանակման գործով։
«Այսօր երկու գործով երկու հարցաքննություն ենք ունեցել։ Դրանք, իմ կարծիքով, բացարձակապես անիմաստ էին։ Քննիչները շատ անգամ կրկնել են նույն հարցերը»,- հայտնել է Պորոշենկոյի փաստաբանը։
Ընդ որում՝ Պորոշենկոն Հետաքննությունների պետական բյուրոյի շենքից դուրս չի եկել գլխավոր մուտքից: Փաստաբանները չեն հայտնել, թե որտեղ է գտնվում Պորոշենկոն և ինչու է խուսափել լրագրողների հետ հանդիպումից։