Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացման վերաբերյալ հարցեր
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը: Միրզոյանն ու Կոսը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրեր, ինչպես նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված այլ քայլեր: Նրանք անդրադարձել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն...