Կալանավորված ընդդիմադիրներին, հոգևորականներին ազատ արձակելու պահանջով ընդդիմությունն ակցիա իրականացրեց
Կալանավորված մի քանի տասնյակ ընդդիմադիրներին, հոգևորականներին ազատ արձակելու պահանջով ընդդիմության ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին Գլխավոր դատախազության առջև։ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են պնդել՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, կալանավորված ընդդիմադիրներն իրենց քաղաքական հայացքների պատճառով են ճաղերի հետևում հայտնվել։ Ակցիայի մասնակիցները պաստառներ ունեին գորածար Սամվել Կարապետյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի,...