Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում։ Մայիսի 21-ին Երեւանի դատավոր Արման Հովհաննիսյանը փոխեց նրանց կալանքը եւ սահմանեց վարչական հսկողություն՝ 3 ամսով սահմանափակելով նրանց՝ հաղորդումներ վարելու իրավունքը։ Պրոբացիոն ծառայությունը պետք է հսկեր, որ կատարվի դատարանի որոշումը:
Читать дальше...