ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, CAATSA օրենքի շրջանակներում ֆիննախարարությունը սահմանափակումներ է մտցրել, մասնավորապես, ՌԴ 18 քաղաքացու, ինչպես նաև ռուսական ФАН լրատվական գործակալության, «экономика сегодня» ՍՊԸ-ի, «Невские новости» ՍՊԸ-ի և usareally.com ռեսուրսի նկատմամբ:
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել նաև Անատոլի Չեպիգայի և Ալեքսանդր Միշկինի նկատմամբ, որոնք Արևմուտքում կասկածվում են Սկրիպալների թունավորման համար:
ԱՄՆ-ի «սև ցուցակում» է հայտնվել նաև «Project Lakhta» ընկերության աշխատակցուհի Ելենա Հուսյայնովան: Միևնույն ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտադիր է 30 օրից չեղարկել «En+»-ի, «Русала»-ի և «Евросибэнерго»-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: