Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետը մոտ 5.5մլն դրամ է հափշտակել. քրգործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետ Ա Ա.-ն, 2011թ. ապրիլ ամսվա սկզբին իր մտերիմ՝ Լոռու մարզի Մեծավան համայնքի մի բնակչի  առաջարկել է ընդունվել աշխատանքի հսկիչ կետում որպես վարորդ, սակայն աշխատանքի չայցելել և վարձատրության հետ առնչություն չունենալ, ինչին վերջինս համաձայնել է և 2011թ. ապրիլի 5-ին սանիտարական կարանտինային նշված կետում նշանակվել որպես վարորդ:

Նշված օրվանից մինչև 2017թ. օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում այդ անձի աշխատանքի չհաճախելու պայմաններում Ա. Ա.-ն յուրաքանչյուր ամիս կազմել և հաստատել է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել այդ անձի կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ:

Բացի այդ, Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետն քաղաքացու անունից ստորագրել է հերթական արձակուրդ տրամադրելու  և այլ կեղծ դիմումներ, աշխատանքային պայմանագրեր և այլ փաստաթղթեր: Ապա հիշյալ կեղծ փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարություն և անձամբ տնօրինելով նշված անձից ստացած բանկային հաշվեհամարի քարտը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, բանկոմատներից ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.431.503 ՀՀ դրամ աշխատավարձը, գումարային խրախուսումները և արձակուրդային գումարները:

Ա.Ա.-ին նշված արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Մինչդատական վարույթի ընթացքում նա կամովին վերականգնել է պետությանը պատճառված վնասը։

2018 թվականի դեկտեմբերի 19-ին  նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus