Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում՝ արհեստական լճակում, քաղաքացի է խեղդվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դպրաբակ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակի արհեստական լճակում հայտնաբերվել է Յ. Պ.-ի (ծնված 1957 թ.) դին:
Ջրափրկարարները դին դուրս են բերել լճակից: